Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Ասա արքան Հուդայի բոլոր մարդկանց, որոնք Ենակի որդիների երկրում էին, հրամայեց, որ հանեն բերեն Ռամայի քարերն ու փայտերը, որ Բաասան օգտագործում էր շինության համար։ Ասա արքան դրանցով կառուցապատեց Բենիամինի ամբողջ բլուրը և դիտանոցը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Ապա Ասա թագավորը հավաքեց Հուդայի բոլոր որդիներին առանց բացառության, և նրանք վերցրին Ռամայի քարերն ու փայտերը, որոնք Բաասան օգտագործել էր շինարարության համար։ Եվ Ասա թագավորը դրանցով շինեց Բենիամինի Գաբան և Մասփան։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:22
11 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի արքա Բաասան հարձակվեց Հուդայի վրա և կառուցեց Ռաման, որ որևէ մեկը ելումուտ չունենա Հուդայի արքա Ասայի մոտ։


Նա բոլոր քրմերին հանեց Հուդայի քաղաքներից, Գաբաայից մինչև Բերսաբեե քարուքանդ արեց բարձունքները, որտեղ քրմերը խունկ էին ծխում, քանդեց քաղաքի իշխան Հեսովի տան դռան կողքին, քաղաքի դարպասի ձախ կողմը գտնվող տունը։


Ասա արքան բերեց Հուդայի բոլոր մարդկանց և տանելով Բաասի կառուցած Հռամայի քարերն ու փայտը՝ դրանցով կառուցեց Գաբաան ու Մասփան։


Ես էլ ահավասիկ մնում եմ Մասեփայում, որպեսզի դեմ կանգնեմ այն քաղդեացիներին, որոնք կհարձակվեն ձեզ վրա։ Իսկ դուք գինի ու մի՛րգ մթերեք, ձեր ամանների մեջ յուղ կուտակե՛ք և բնակվե՛ք ձեր քաղաքներում, որոնք դուք քաջությամբ պահեցիք»։


Երեմիան գնաց Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և բնակվեց այնտեղ՝ երկրում մնացած ժողովրդի մեջ։


Իսկ ջրհորը, որի մեջ Իսմայելը լցրել էր այն բոլոր մարդկանց դիակները, որոնց կոտորել էր Գոդողիայի պատճառով, մեծ ջրհոր էր, որը Իսրայելի Բաասա արքայի վախից շինել էր Ասա արքան. Նաթանի որդի Իսմայելն այն լցրեց սպանվածներով։


պատելով ողջ երկիրը, անապատը՝ Գաբայից մինչև Ռեմոն՝ Երուսաղեմի հարավային կողմը, և Հռամն իր տեղում կմնա, Բենիամինի դռնից մինչև Առաջին դռան տեղը, մինչև Անկյունների դուռը, մինչև Անամայելի աշտարակը, մինչև թագավորի հնձանները։


Կարեմ, Քափերամին և Գաբաա՝ տասներկու քաղաքներ և նրանց ավանները,


Մասփա, Կեփիրա, Ամուսա,


Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբավոնը և նրա արվարձանները,


Եվ Սամուելն ասաց. «Ողջ Իսրայելին հավաքե՛ք Մասեփայում, և ես ձեզ համար աղոթելու եմ Տիրոջը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ