Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Արդ, եթե իմ հայրը ձեզ վրա ծանր լուծ էր դրել, ապա ես կավելացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր ծեծով, իսկ ես կարիճներով կխրատեմ ձեզ”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ արդ, իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, իսկ ես ավելացնելու եմ ձեր լուծը, իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ”»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:11
14 Խաչաձեւ Հղումներ  

դու էլ, մարդո՛ւ որդի, նրանցից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետև զայրանալով պիտի զայրանան, ու քեզ վրա պիտի հարձակվեն, քանի որ դու կարիճների մեջ բնակվելիս պիտի լինես։ Նրանց խոսքերից չվախենաս ու նրանց տեսքից չսարսափես, որովհետև դառնացնող ժողովուրդ են։


Իսկ այն ազգին, որն իր պարանոցը կդնի բաբելացիների արքայի լծի տակ և կենթարկվի նրան, կթողնեմ իր երկրում,- ասում է Տերը.- կմշակի այն և կբնակվի այնտեղ»։


սակայն այդ էլ չեմ համարի ծոմ և ընդունելի օր. ես այդպիսի ծոմապահությունը չընտրեցի,- ասում է Տերը։- Քանդի՛ր անիրավության հանգույցը, վերացրո՛ւ քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները։


Ասան զայրացավ մարգարեի վրա և նրան բանտարկեց, որովհետև այդ բանի համար բարկացել էր։ Այդ ժամանակ Ասան նաև սկսեց դաժան վերաբերվել ժողովրդին։


Ռոբովամը նրանց հետ խոսեց ըստ երիտասարդների տված խորհրդի՝ ասելով. «Եթե իմ հայրը ծանր լուծ էր դրել ձեզ վրա, ապա ես կավելացնեմ ձեր լուծը։ Իմ հայրը ձեզ ծեծով էր խրատում, իսկ ես կարիճներով եմ խրատելու ձեզ»։


Այն ժամանակ դուք բողոքելու եք ձեր ընտրած թագավորի դեմ, սակայն Տերը ձեզ չի լսելու այդ օրը, քանի որ դուք ինքներդ ձեզ համար թագավոր ընտրեցիք»։


Արդ, գնացեք աշխատե՛ք, որովհետև ոչ ոք ձեզ հարդ չի տալու, բայց դուք աղյուսի սահմանված քանակը պետք է տաք»։


Իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդներն ասացին. «Այսպես կասես այն մարդկանց, որ քեզ հետ խոսելով ասել են. “Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու թեթևացրո՛ւ այն մեր վրայից”։ Այսպես ասա՛ նրանց. “Իմ ճկույթը հորս մեջքից հաստ է։


Երրորդ օրը ողջ Իսրայելը եկավ Ռոբովամ արքայի մոտ, ինչպես արքան ասել էր նրանց. «Վերադարձե՛ք ինձ մոտ երրորդ օրը»։


Վա՛յ քեզ, քաղա՛ք, որ թագավորդ մանուկ է, իշխաններդ էլ գիշեր-ցերեկ կերուխում են անում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ