Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Իր սննդակից ու իր առաջ կանգնած երիտասարդներն ասացին. «Այսպես կասես այն մարդկանց, որ քեզ հետ խոսելով ասել են. “Քո հայրը ծանրացրեց մեր լուծը, իսկ դու թեթևացրո՛ւ այն մեր վրայից”։ Այսպես ասա՛ նրանց. “Իմ ճկույթը հորս մեջքից հաստ է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Եվ նրա հետ մեծացած երիտասարդները խոսեցին նրա հետ և ասացին. «Այսպե՛ս ասա այն ժողովրդին, որ խոսել է քեզ հետ և ասել. “Քո հայրը ծանրացրել է մեր լուծը, իսկ դու թեթևացրո՛ւ մեր վրայից”. այսպե՛ս խոսիր նրանց հետ. “Իմ ճկույթը հաստ է իմ հոր մեջքից։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 12:10
9 Խաչաձեւ Հղումներ  

Ես բարկացել էի իմ ժողովրդի վրա, որովհետև պղծեցին իմ ժառանգությունը։ Ես նրանց մատնեցի քո ձեռքը, իսկ դու ողորմածություն չարեցիր նրանց նկատմամբ։ Ծերերի լուծը սաստիկ ծանրացրիր


Ամբարտավանությունը մարդուն նկուն պիտի դարձնի, իսկ խոնարհներին Տերը պիտի փառավորի։


Ագահ մարդը հակառակություն է բորբոքում, բայց Տիրոջը հուսացողն հոգածություն կգտնի։


Իմաստունները իմաստություն են գանձում, հանդուգնի բերանը մոտ է կործանման։


ասելով. «Ի՞նչ խորհուրդ եք տալիս, որ պատասխան տանք այս ժողովրդին, որ խոսեց ինձ հետ ու ասաց. “Թեթևացրո՛ւ այն լուծը, որ քո հայրը դրել էր մեզ վրա”»։


Արդ, եթե իմ հայրը ձեզ վրա ծանր լուծ էր դրել, ապա ես կավելացնեմ ձեր լուծը. իմ հայրը ձեզ խրատում էր ծեծով, իսկ ես կարիճներով կխրատեմ ձեզ”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ