Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 և աշխարհի բոլոր թագավորները փափագում էին տեսնել նրա երեսը, լսել նրա իմաստնությունը, որը Տերն էր դրել նրա սրտում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Ամբողջ երկիրը փափագում էր տեսնել Սողոմոնի երեսը, որ լսի նրա այն իմաստությունը, որ Աստված տվել էր նրա սրտին։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:24
13 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։


Եվ ամբողջ Իսրայելը, լսելով արքայի վճռած դատաստանը, երկնչեց արքայից, քանզի տեսավ, որ նրա մեջ դատաստան վարելու Աստծու իմաստնությունը կար։


ուստի քո ասածի համաձայն եմ վարվելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպես որ ո՛չ քեզնից առաջ է քո նմանը եղել, և ո՛չ էլ քեզնից հետո քո նմանը կհայտնվի։


քանզի Տերն է տալիս իմաստությունը, և նրա երեսից են ճառագում գիտությունն ու հանճարը,


Քո ծառային այնպիսի մի՛տք տուր, որ նա կարողանա արդարությամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտություն ունենա տարբերելու բարին ու չարը, որովհետև ո՞վ կարող է ղեկավարել քո այս բազմամարդ ժողովրդին»։


Քո գեղեցկության համբավը տարածվեց բոլոր ազգերի մեջ, որովհետև քո վայելչությունը, որ քեզ վրա էի կազմավորել, կատարյալ էր”,- ասում է Ամենակալ Տերը։


Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավի, Տիրոջ անվան ու Սողոմոնի իմաստնության մասին, եկավ նրան փորձելու հանելուկներով։


Աստված ասաց Սողոմոնին. «Քանի որ դա է քո սրտում, չխնդրեցիր ո՛չ մեծ հարստություն, ո՛չ փառք, ո՛չ քո հակառակորդների մահը, ո՛չ էլ երկար կյանք, այլ իմաստնություն ու իմացություն խնդրեցիր, որ կարողանաս ղեկավարել իմ ժողովրդին, որի թագավորն եմ դարձրել քեզ,


քեզ կտամ իմաստնություն և իմացություն, ինչպես նաև հարստություն, գանձեր ու փառք, որպիսին քեզանից առաջ եղած ոչ մի թագավոր չի ունեցել, և ոչ էլ քեզանից հետո եկողներն են ունենալու»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ