Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Արքան անտառանյութից Տիրոջ տան և արքունի տան համար մույթեր պատրաստեց, իսկ երաժիշտների համար՝ քնարներ ու տավիղներ։ Այդպիսի քանակությամբ անտառանյութ այդ երկիրը չէր ստացել, և մինչև օրս էլ այդպիսի փայտեր չեն երևացել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ թագավորը ալմուգ փայտերից ցանկապատներ շինեց Տիրոջ տան համար ու թագավորի պալատի համար և քնարներ ու տավիղներ՝ երգիչների համար. այդպիսի ալմուգ փայտ այլևս չբերվեց և չի տեսնվել մինչև այսօր։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:12
9 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն ու Իսրայելի որդիները Տիրոջ առաջ տավիղներ, հնչեղ նվագարաններ, քնարներ, սրինգներ էին նվագում, թմբուկներ, ծնծղաներ զարկում ու փողեր էին հնչեցնում ու երգում։


Քիրամի նավը, որ Սոփերից ոսկի էր բերում, Սոփերից բերեց նաև չափազանց շատ անտառանյութ և թանկագին քարեր։


Սողոմոն արքան Սաբայի թագուհուն տվեց ամեն ինչ, որ նա ուզեց ու խնդրեց, չհաշված այն ամենը, որ Սողոմոն արքան իր կամքով էր նվիրել։ Սաբայի թագուհին և նրա բոլոր ծառաները վերադարձան իրենց երկիրը։


չորս հազարը՝ դռնապաններ և չորս հազարը՝ Տիրոջն օրհնելու համար պատրաստված նվագարաններ ունեցող օրհներգուներ։


Արքան նոճու փայտից Տիրոջ տան ու արքայի տան համար աստիճաններ սարքեց, իսկ երգիչների համար՝ քնարներ ու տավիղներ, որոնց նմանը դրանից առաջ Հուդայի երկրում չէր եղել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ