Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:53 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

53 Սողոմոն արքան մարդ ուղարկեց, և Ադոնիային իջեցրին զոհասեղանից։ Ադոնիան եկավ, խոնարհվեց Սողոմոն արքայի առաջ, իսկ Սողոմոնը նրան ասաց. «Գնա՛ քո տունը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

53 Եվ Սողոմոն թագավորը մարդ ուղարկեց, և Ադոնիային ցած իջեցրին զոհասեղանից. նա եկավ ու երկրպագեց Սողոմոն թագավորին, և Սողոմոնն ասաց նրան. «Գնա՛ քո տուն»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:53
10 Խաչաձեւ Հղումներ  

Որդյա՛կ, վախեցի՛ր Աստծուց և թագավորից, և մի՛ ապստամբիր նրանցից ոչ մեկի դեմ,


Արքան լուր ուղարկեց, կանչեց Սեմեիին և ասաց նրան. «Քեզ համար տո՛ւն շինիր Երուսաղեմում, այնտեղ ապրի՛ր և այնտեղից դուրս չգաս։


Բերսաբեեն երեսնիվայր մինչև գետին խոնարհվեց ու գլուխ տալով արքային՝ ասաց. «Հավիտյան կեցցե՛ իմ տերը՝ Դավիթ արքան»։


Բերսաբեեն խոնարհվեց ու երկրպագեց արքային։ Արքան հարցրեց. «Ի՞նչ է խնդրանքդ»։


Աբեսաղոմը երկու ամիս [𝕸 և Ο΄ տարի] մնաց Երուսաղեմում, բայց արքայի աչքին չերևաց։


Արքան ասաց. «Թող իր տուն վերադառնա և իմ երեսը չտեսնի»։ Աբեսաղոմն իր տուն վերադարձավ և արքայի աչքին չերևաց։


Երրորդ օրը Սավուղի զորքի բանակատեղիից մարդ եկավ, որի հագուստները պատառոտված էին, իսկ գլխին՝ հող։ Երբ նա Դավթի մոտ մտավ, գետնին ընկավ ու խոնարհվեց նրա առաջ։


Սողոմոնն ասաց. «Եթե նա առաքինի մարդ լինի, նրանից ոչ մի մազ չի պակասի ու գետնին չի ընկնի, իսկ եթե ուզենա չար գործ կատարել, կմեռնի»։


Երբ մոտեցան Դավթի մահվան օրերը, նա, դիմելով իր որդի Սողոմոնին, ասաց.


Հովաբը մտավ արքայի մոտ և նրան հաղորդեց նրա ասածը։ Արքան կանչեց Աբեսաղոմին, որը մտավ արքայի մոտ, երեսնիվայր գետնին ընկավ արքայի առաջ ու երկրպագեց նրան, և արքան համբուրեց Աբեսաղոմին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ