Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 9:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Դու պիտի իմանաս այսօր, որ քո արդար լինելու համար չէ, որ Տերը՝ քո Աստվածը, իբրև ժառանգություն տալիս է քեզ այս բարեբեր երկիրը, քանի որ դու խստապարանոց ժողովուրդ ես»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Իմացի՛ր, որ քո արդար լինելու համար չէ, որ քո Տեր Աստվածը քեզ է տալիս այս լավ երկիրը, որ ժառանգես այն. որովհետև դու համառ մի ժողովուրդ ես։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 9:6
19 Խաչաձեւ Հղումներ  

Վերացրե՛ք ձեր խստասրտությունը և այլևս կամակոր մի՛ եղեք,


Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։


Ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. եթե այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մեջ, և դուք Աստծու դեմ ապստամբում եք, ապա իմ մահվանից հետո ինչե՜ր կանեք։


Տերն ինձ ասաց. “Մեկ երկու անգամ ասել եմ քեզ ու կրկին ասում եմ. Տեսա այդ ժողովրդին. այդ ժողովուրդը խստապարանոց է։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Տեսնում եմ, որ այս ժողովուրդը խստապարանոց է։


Եվ կիմանաք, որ ես եմ Տերը. այդպես եմ անում, որպեսզի իմ անունը չպղծվի ըստ ձեր չար ճանապարհների ու ձեր ապականված ընթացքի”»,- ասում է Ամենակալ Տերը։


նրանց կասես. “Այսպես է ասում Տերը՝ Աստված”։


Մեր հին մեղքերը մի՛ հիշիր, Թող շուտով մեզ հասնի ողորմությունդ, Տե՛ր, Որովհետև շատ աղքատացանք։


Սեդեկիան ապստամբեց Նաբուքոդոնոսոր արքայի դեմ՝ դրժելով այն երդումը, որ Նաբուքոդոնոսորը նրան երդվել էր տվել Աստծու անունով, դարձավ կամակոր, կարծրացրեց իր սիրտը, որպեսզի չվերադառնա դեպի Տերը՝ Իսրայելի Աստվածը։


Արդ, կամակորություն մի՛ արեք, փա՛ռք տվեք Աստծուն, մտե՛ք նրա սրբարանը, որը նա սրբացրել է հավիտյան, ծառայե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որ նա ձեզնից հեռացնի իր սաստիկ բարկությունը։


ու ասաց. «Տե՛ր, եթե շնորհ գտա քո առաջ, ուրեմն Տերը մեզ հետ թող շարժվի, որովհետև այս ժողովուրդը խստապարանոց է։ Դու կներես մեր անօրենություններն ու մեղքերը, և մենք կլինենք քոնը»։


և քեզ կտանի այն երկիրը, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Բայց ես չեմ գա ձեզ հետ, որովհետև խստապարանոց ժողովուրդ եք, որ չլինի թե ճանապարհին ձեզ կոտորեմ»։


Ուստի ասա՛ Իսրայելի տանը. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ո՛վ տունդ Իսրայելի, ձեզ համար չէ, որ բան անում եմ, այլ հանուն իմ սուրբ անվան, որ պղծեցիք այն ազգերի մեջ, ուր մտաք։


Այն ժամանակ ես ձեզ պատվիրեցի՝ ասելով. “Տերը՝ մեր Աստվածը, այս երկիրը ձեզ տվեց որպես ժառանգություն։ Ձեզանից բոլոր կռվողները թող սպառազինվեն ու անցնեն իրենց եղբայրների՝ Իսրայելի որդիների առաջ։


Դուք Տիրոջ հրամանին անհնազանդ էիք այն օրվանից ի վեր, ինչ այն ծանուցվեց ձեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ