Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 9:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Քո առջև Տիրոջ՝ քո Աստծու կողմից նրանց ոչնչանալը տեսնելով՝ քո սրտում չասես. “Իմ արդար լինելու համար է Տերն ինձ բերել այստեղ՝ ժառանգելու այս լավ երկիրը”։ Ոչ թե քո արդար լինելու, այլ այդ ազգերի ամբարիշտ լինելու համար է Տերը՝ քո Աստվածը, ոչնչացնում նրանց քո առջևից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Երբ քո Տեր Աստվածը քո առջևից հալածի նրանց, քո սրտում չասես, թե՝ “Իմ արդար լինելու համար է, որ Տերն ինձ բերեց այստեղ, որ ժառանգեմ այս երկիրը”։ Որովհետև այս ազգերի անօրենության համար է, որ Տերը հալածում է նրանց քո առջևից։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 9:4
20 Խաչաձեւ Հղումներ  

Չորս սերունդ պիտի անցնի, մինչև որ քո ժառանգները այստեղ կվերադառնան, որովհետև մինչ այդ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին հասած չեն լինի»։


Ուստի ասա՛ Իսրայելի տանը. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ո՛վ տունդ Իսրայելի, ձեզ համար չէ, որ բան անում եմ, այլ հանուն իմ սուրբ անվան, որ պղծեցիք այն ազգերի մեջ, ուր մտաք։


Ձեզ համար չէ, որ անում եմ այս բաները,- ասում է Տերը՝ Աստված,- այլ թող հայտնի լինի ձեզ. ամաչե՛ք ու ամոթահար եղե՛ք ձեր ընթացքի պատճառով, ո՛վ տուն Իսրայելի։


Մի՛ առաջնորդվեք եգիպտացիների սովորություններով, որոնց երկրում պանդուխտ էիք, և ոչ էլ վարք ու բարքով քանանացիների երկրի, ուր ես տանելու եմ ձեզ, և նրանց օրենքներով մի՛ շարժվեք։


Ճշմարիտ է, նրանք անհավատության պատճառով կտրվեցին, իսկ դու հավատի շնորհիվ հաստատվեցիր. մի՛ հպարտացիր, այլ վախեցի՛ր.


Իսկ եթե շնորհով է, այլևս գործերով չէ, այլապես շնորհն այլևս շնորհ չի լինի։


որովհետև իմ մասին ոչինչ չգիտեմ, բայց դրանով չեմ արդարանում, որովհետև Տերն է դատում ինձ։


Իսկ արդ, ո՞վ է, որ քեզ տարբերում է ուրիշներից։ Ի՞նչ ունես, որ Աստծուց չես ստացել, և եթե ստացել ես, ինչո՞ւ ես պարծենում այնպես, իբր չես ստացել։


Նույն կերպ չվարվես Տիրոջ՝ քո Աստծու նկատմամբ, որովհետև նրանք հանուն իրենց աստվածների գարշելի բաներ են անում, որոնք ատելի են Տիրոջը, որովհետև նրանք իրենց տղաներին ու աղջիկներին հանուն իրենց աստվածների այրում են կրակի վրա»։


Ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. եթե այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մեջ, և դուք Աստծու դեմ ապստամբում եք, ապա իմ մահվանից հետո ինչե՜ր կանեք։


Քո մտքում մի՛ ասա. “Իմ ուժով ու ձեռքի զորությամբ եմ տիրացել այս մեծ հարստությանը”,


Դուք Տիրոջ հրամանին անհնազանդ էիք այն օրվանից ի վեր, ինչ այն ծանուցվեց ձեզ։


Ոչ թե քո արդար լինելու և քո սրտի մաքրության համար ես մտնում նրանց երկիրը՝ ժառանգելու այն, այլ այդ ազգերի անօրենության համար է Տերը՝ քո Աստվածը, ոչնչացնում նրանց քո առջևից, որպեսզի հաստատի այն ուխտը, որ երդվել է Տերը մեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։


«Հիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թե որքան ես անապատում բարկացրել Տիրոջը՝ քո Աստծուն։ Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք եգիպտացիների երկրից ու եկաք մինչև այս վայրը, շարունակ ըմբոստանում էիք Տիրոջ դեմ։


նա, որ փրկեց մեզ և հրավիրեց սուրբ կոչմանը՝ ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր ծրագրի և այն շնորհի, որ տրվեց մեզ Քրիստոս Հիսուսի միջոցով հավիտենական ժամանակներից առաջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ