Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 9:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 և Տերն ինձ տվեց քարե երկու տախտակներ՝ իր իսկ ձեռքով գրած, և դրանց վրա գրված էին բոլոր այն պատգամները, որ Տերը լեռան վրա հաղորդել էր ձեր հավաքի օրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Տերն ինձ տվեց Աստծու մատով գրված այդ երկու քարե տախտակները, որոնց վրա գրված էին բոլոր այն խոսքերը, որ Տերը լեռան վրա ասել էր ձեզ կրակի միջից հավաքի օրը։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 9:10
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երբ Սինա լեռան վրա ավարտեց իր խոսքը, Մովսեսին տվեց Վկայության երկու տախտակները՝ քարեղեն տախտակներ՝ գրված Աստծու մատով։


Իսկ եթե Աստծու Հոգով եմ հանում դևերին, ուրեմն Աստծու արքայությունը հասել է ձեզ վրա։


Իսկ եթե Աստծու ուժով եմ հանում դևերին, ապա Աստծու արքայությունը հասել է ձեզ վրա։


Հայտնի է, որ դուք եք Քրիստոսի նամակները՝ շարադրված մեր ծառայության միջոցով, գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թե քարեղեն տախտակների, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա։


Եվ Տերը նախկինում գրածի նման երկու տախտակների վրա գրեց այն տասը պատվիրանները, որ ձեզ հաղորդել էր լեռան վրա, կրակի միջից, և Տերը դրանք տվեց ինձ։


քանի որ երբ Քորեբում հավաքվել էիք, Տիրոջը՝ ձեր Աստծուն, խնդրելով ասում էիք. “Այլևս չլսենք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը, այդ մեծ կրակն այլևս չտեսնենք, որպեսզի չմեռնենք”։


Բայց այս է այն ուխտը, որը պիտի կնքեմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը։ Իմ օրենքները պիտի դնեմ նրանց մտքի մեջ և նրանց սրտում պիտի գրեմ դրանք։ Ես նրանց համար Աստված պիտի լինեմ, և նրանք ինձ ժողովուրդ պիտի լինեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ