Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 8:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Չլինի թե երբ ուտես ու կշտանաս, գեղեցիկ տներ կառուցես ու դրանց մեջ բնակվես,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Չլինի թե ուտես ու կշտանաս, գեղեցիկ տներ կառուցես ու դրանց մեջ բնակվես,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 8:12
13 Խաչաձեւ Հղումներ  

Չլինի թե հարստանամ և ստեմ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու գողանամ և երդվեմ իմ Աստծով։


Մեծամեծ գործերի ձեռնամուխ եղա, ինձ համար ապարանքներ շինեցի ու այգիներ տնկեցի,


ու ասում են. “Այս տները նոր շինված չեն, այլ այս քաղաքը մի կաթսա է, մենք էլ՝ միս”։


Դրա համար, քանի որ կռփահարում էիք աղքատներին և ընտիր կաշառք էիք վերցնում նրանցից, շքեղազարդ ապարանքներ կշինեք, բայց չեք բնակվի նրանց մեջ, գեղեցիկ այգիներ կտնկեք, բայց դրանց գինին չեք խմի,


«Միայն ձե՞զ համար կլինի ժամանակ՝ գմբեթավոր տներում բնակվելու, իսկ իմ տունն ավերակ է»։


Նույնպես, ինչպես Ղովտի օրերին էլ եղավ. ուտում էին, խմում, առնում էին ու վաճառում, տնկում էին, շինում։


այն բանի փոխարեն, որ Տիրոջը՝ քո Աստծուն ուրախությամբ ու անկեղծ սրտով չպաշտեցիր ամեն ինչի առատության համար։


Արդարև, ես նրանց տանելու եմ այն բարեբեր երկիրը, որ երդվել եմ նրանց հայրերին, մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։ Թող ուտեն ու լիուլի հագենան։ Հետո նորից պիտի հարեն օտար աստվածների, պիտի պաշտեն դրանց, պիտի զայրացնեն ինձ ու դրժեն իրենց հետ կնքած իմ ուխտը։


Հակոբը կերավ ու հագեցավ, ճարպակալեց ու գոռոզացավ այդ սիրելի մարդը։ Գիրացավ, հաստացավ ու լայնացավ, լքեց Տիրոջը՝ Աստծուն՝ իր Արարչին, և ապստամբեց Աստծու՝ իր Փրկչի դեմ։


«Եվ երբ Տերը՝ քո Աստվածը, տանի քեզ այն երկիրը, որ երդվեց տալ քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, և քեզ տա մեծամեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դու չես կառուցել,


և քո արջառն ու ոչխարը բազմանան, քո արծաթն ու ոսկին շատանան, քո ունեցած ամեն ինչը բազմանա,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ