Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 5:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Դու մոտեցի՛ր ու լսի՛ր, ինչ որ Տերը՝ մեր Աստվածը, կասի, և մեզ հաղորդի՛ր այն ամենը, ինչ Տերը՝ մեր Աստվածը, կասի քեզ։ Մենք կլսենք ու կկատարենք”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Դու մոտեցի՛ր և լսի՛ր այն ամենը, ինչ որ մեր Տեր Աստվածը կասի, և դու կասես մեզ այն ամենը, ինչ որ մեր Տեր Աստվածը կասի քեզ, և մենք կլսենք ու կկատարենք”։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 5:27
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ասացին Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք։ Աստված թող չխոսի մեզ հետ, թե չէ կարող է մեռնենք»։


որտեղ փողն էր հնչում և պատգամների ձայնը, այնպես որ ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խոսքը չկրկնվի իրենց համար,


Ժողովուրդը միահամուռ պատասխան տվեց ու ասաց. «Այն ամենը, ինչ ասել է Աստված, կկատարենք ու կլսենք»։ Մովսեսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն։


Մովսեսը եկավ ու ժողովրդին հայտնեց Աստծու բոլոր պատգամներն ու կանոնները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տվեց ու ասաց. «Կկատարենք այն բոլոր պատգամները, որ տվել է Տերը, և կլսենք»։


Որովհետև միս ու արյունից կազմված այդ ո՞ր մարդն է, որ կրակի միջից լսել է կենդանի Աստծու ձայնը, ինչպես մենք լսեցինք, ու կենդանի է մնացել։


Տերը լսեց ինձ ասած ձեր խոսքերը։ Տերն ասաց ինձ. “Լսեցի ժողովրդի այն խոսքերը, որ ասացին քեզ։ Նրանք ամեն ինչ ճիշտ ասացին։


Ժողովուրդը Հեսուին ասաց. «Տիրոջը՝ մեր Աստծուն պիտի պաշտենք և նրա ձայնին պիտի անսանք»։


Մենք կանսանք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին, որի մոտ ենք ուղարկում քեզ, այն բարի լինի թե չար, որպեսզի մեզ համար լավ լինի։ Մենք կանսանք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին»։


Եվ դրանց վկայի՛ր Աստծու հրամաններն ու օրենքները և ցո՛ւյց տուր այն ճանապարհը, որով ընթանալու են, և այն գործերը, որ պետք է կատարեն։


Ողջ ժողովուրդը լսում էր որոտի ու շեփորի ձայնը, տեսնում բոցերն ու ծխացող լեռը։ Ողջ ժողովուրդը զարհուրեց, ընկրկեց ու կանգնեց հեռու։


Իսկ նրանք Երեմիային ասացին. «Թող Տերը մեզ համար արդար ու ճշմարիտ վկա լինի, եթե ամեն բան չանենք ըստ այն խոսքի, որ Տերը մեզ համար կուղարկի քեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ