Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 5:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Տերը՝ մեր Աստվածը, ուխտ դրեց ձեզ հետ Քորեբում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Մեր Տեր Աստվածն ուխտ արեց մեզ հետ Քորեբ լեռան վրա։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 5:2
16 Խաչաձեւ Հղումներ  

Ուշադի՛ր եղեք, չլինի թե մոռանաք Տիրոջ՝ մեր Աստծու՝ ձեզ տված ուխտը և ձեզ կուռքեր ստեղծեք այս կամ այն կերպարանքով, մի բան, որ արգելել է քեզ Տերը՝ քո Աստվածը,


Մովսեսը, վերցնելով արյունը, շաղ տվեց ժողովրդի վրա ու ասաց. «Սա այն ուխտի արյունն է, որ Տերը կնքեց ձեզ հետ, որպեսզի կատարեք նրա բոլոր պատգամները»։


Իսրայելի որդիները եգիպտացիների երկրից դուրս գալու երրորդ ամսվա նույն օրը հասան Սինայի անապատը։


Տերն ասաց Մովսեսին. «Ահա ես քեզ հետ ուխտ եմ կապում։ Քո ողջ ժողովրդի առաջ այնպիսի հրաշքներ պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ չեն կատարվել, և ողջ ժողովուրդը, որոնց մեջ դու ես, տեսնելու է Տիրոջ գործերը։ Որովհետև իմ արածները ձեզ համար զարմանալի պիտի լինեն։


Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր որդիներին և ասաց նրանց. «Լսի՛ր, Իսրայե՛լ, այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր հաղորդելու եմ քեզ։ Սովորե՛ք և հետևե՛ք, որ կիրառեք դրանք։


Մովսեսը, կանչելով Իսրայելի բոլոր որդիներին, ասաց նրանց. «Դուք ինքներդ տեսաք այն ամենը, ինչ ձեր առաջ արեց Տերը Եգիպտոսում փարավոնի, նրա ծառաների ու նրա ամբողջ երկրի նկատմամբ.


Ոչ թե ըստ այն ուխտի, որ ես ուխտեցի նրանց հայրերի հետ, երբ բռնեցի նրանց ձեռքից՝ նրանց հանելու եգիպտացիների երկրից, բայց նրանք իմ ուխտին հավատարիմ չմնացին, ու ես նրանց անտես արեցի,- ասում է Տերը,-


«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. ես ուխտ կնքեցի ձեր հայրերի հետ այն օրը, երբ նրանց փրկեցի եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից և ասացի.


«Տերը՝ մեր Աստվածը, մեզ ասաց Քորեբում. “Բավական է որքան բնակվեցիք այս լեռան վրա։


Նա հայտնեց ձեզ իր ուխտը, պատվիրեց պահել տասը պատվիրանները, և դրանք գրեց քարե երկու տախտակների վրա։


Տերը նրանց հետ ուխտ էր դրել, պատվիրել ու ասել. «Մի՛ վախեցեք օտար աստվածներից, մի՛ երկրպագեք նրանց, մի՛ պաշտեք նրանց, զոհեր մի՛ մատուցեք նրանց,


որ ավանդել եմ ձեր հայրերին այն օրը, երբ նրանց հանում էի եգիպտացիների երկրից՝ երկաթի հնոցից՝ ասելով. “Ակա՛նջ դրեք իմ ձայնին և ինչ որ պատվիրեմ ձեզ, կատարե՛ք ըստ ամենայնի, և դուք իմ ժողովուրդը կլինեք, իսկ ես՝ ձեր Աստվածը”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ