Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 31:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Տերը նրանց հետ պիտի վարվի այնպես, ինչպես վարվեց Սեհովնի ու Օվգի հետ՝ Հորդանան գետի այն կողմում գտնվող ամորհացի երկու թագավորների ու նրանց երկրի հետ, ինչպես որ կոտորեցինք նրանց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Տերն այնպես կվարվի նրանց հետ, ինչպես վարվեց ամորհացիների Սեհոն և Օգ թագավորների ու նրանց երկրի հետ, որոնց բնաջինջ արեց։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 31:4
10 Խաչաձեւ Հղումներ  

Տերը՝ մեր Աստվածը, նրան մատնեց մեր ձեռքը, մենք հարվածեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։


Այն ժամանակ ես Հեսուին պատվիրեցի՝ ասելով. “Ձեր աչքերը տեսան այն ամենը, ինչ Տերը՝ քո Աստվածը, արեց այդ երկու թագավորներին։ Տերը նույն կերպ կվարվի բոլոր այն թագավորությունների հետ, որոնց վրա դու կհարձակվես։


Տերը՝ քո Աստվածը, կընթանա քո առջևից, նա քո առջևից կվերացնի այդ ազգերին, և դու կտիրես նրանց։ Հեսուն պիտի առաջնորդի քեզ, ինչպես ասել է Տերը։


Տերը նրանց պիտի հանձնի ձեր ձեռքը, և դուք նրանց հետ պիտի վարվեք այնպես, ինչպես պատվիրել եմ ձեզ։


Դու կուտես ավարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնելու Տերը՝ քո Աստվածը։ Քո աչքը թող չխնայի նրանց, և չպաշտես նրանց կուռքերը, որովհետև դրանք քեզ համար որոգայթ են»։


և Տերը՝ քո Աստվածը, նրանց մատնի քո ձեռքը, կհարվածես և կոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես և նրանց չխնայես։


Ձեզանից առաջ իշամեղուներ ուղարկեց և նրանց՝ ամորհացիների տասներկու թագավորներին քշեց ձեր առաջից։ Ո՛չ քո սրով և ո՛չ էլ քո աղեղով արվեց այդ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ