Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 3:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Այն ժամանակ ես Հեսուին պատվիրեցի՝ ասելով. “Ձեր աչքերը տեսան այն ամենը, ինչ Տերը՝ քո Աստվածը, արեց այդ երկու թագավորներին։ Տերը նույն կերպ կվարվի բոլոր այն թագավորությունների հետ, որոնց վրա դու կհարձակվես։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Այն ժամանակ ես Հեսուին պատվիրեցի՝ ասելով. “Քո աչքերը տեսան, ինչ որ ձեր Տեր Աստվածն արեց այդ երկու թագավորներին։ Տերն այդպես է անելու նաև այն բոլոր թագավորություններին, որոնցով դու պիտի անցնես։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 3:21
11 Խաչաձեւ Հղումներ  

Տերը տնանկին ապավեն եղավ Եվ օգնական՝ նեղության պահին։


Նա էր, որ այդպիսի մահվանից փրկեց մեզ և փրկելու է,


Դրա համար էլ գոհ եմ ի սեր Քրիստոսի կրած իմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքներին և նեղությունների համար, որովհետև, երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր։


Ուրեմն փառք նրան, ով մեր մեջ իր ներգործող զորությամբ, կարող է առատությամբ ավելին անել, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և մտածում։


մինչև որ Տերը՝ մեր Աստվածը, տեղավորի ձեր եղբայրներին, ինչպես որ ձեզ արեց, որպեսզի նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալու է նրանց Հորդանան գետի այն կողմում։ Այն ժամանակ կվերադառնաք յուրաքանչյուրդ իր ժառանգությունը, որ տվեցի ձեզ”։


Մի՛ վախեցեք, որովհետև Տերը՝ մեր Աստվածն ինքն է պատերազմելու ձեր փոխարեն”»։


ինչպիսի մեծամեծ փորձանքներ, որ քո աչքերը տեսան, ինչպիսի նշաններ, մեծագործություններ, որ նա արեց հզոր ձեռքով և բարձր բազկով, ինչպես այնտեղից հանեց քեզ Տերը՝ քո Աստվածը, նույնպես կանի այն բոլոր ազգերի նկատմամբ, որոնցից վախենում ես դու։


Հեսուն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք նրանցից և մի՛ զարհուրեք, արիացե՛ք և զորացե՛ք, որովհետև Տերն այսպես պիտի անի ձեր բոլոր թշնամիներին, որոնց հետ դուք պիտի մարտնչեք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ