Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 29:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Եվ մյուս ազգերը, ձեզանից հետո եկող ձեր որդիները, հեռու երկրներից եկած օտարները, տեսնելով այդ երկրում տիրող արհավիրքները, նրանց վրա Տիրոջ ուղարկած հիվանդությունները, կասեն.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Տերը նրան կբաժանի Իսրայելի բոլոր ցեղերից՝ չարիքի համար այս օրենքի գրքում գրված ուխտի բոլոր անեծքների համեմատ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 29:21
12 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք կգնան դեպի հավիտենական տանջանք, իսկ արդարները՝ հավիտենական կյանք»։


Այդ ժամանակ նա կասի նաև նրանց, որ իր ձախ կողմում են. “Հեռացե՛ք ինձնից, անիծյալնե՛ր, դեպի հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի ու նրա արբանյակների համար,


Նրա առաջ կհավաքվեն բոլոր ազգերը, և նրանց միմյանցից կզատի, ինչպես հովիվն է զատում ոչխարներն այծերից։


և նրան մեջտեղից կկտրի և նրա բաժինը կեղծավորների հետ կդնի. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։


Ապա կդառնաք և ընտրություն կանեք արդարի և անօրենի միջև, Աստծուն ծառայածի և չծառայածի միջև»։


ես իմ ձեռքը երկարելու եմ ձեր և ձեր մարգարեների դեմ, ովքեր սուտ տեսիլքներ էին տեսնում ու սնոտի բաներ խոսում։ Իմ ժողովրդի ուսուցմանը մասնակից չպիտի լինեն, Իսրայելի տան գրքերում չպիտի հիշվեն, ոչ էլ Իսրայելի երկիրը պիտի մտնեն։ Եվ կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը։


եթե ականջ դնես Տիրոջ՝ քո Աստծու ձայնին՝ պահես ու կատարես այս օրենքների գրքում գրված նրա բոլոր պատվիրանները, նրա օրենքներն ու նրա կանոնները, Տիրոջը՝ քո Աստծուն, վերադառնաս քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով։


Նրանց վրա չարիք պիտի կուտակեմ ու իմ նետերն սպառեմ նրանց վրա։


Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ինչպես որ իմ զայրույթն ու բարկությունը թափվեց Երուսաղեմի բնակիչների վրա, նույնպես էլ իմ զայրույթը պիտի կաթի ձեզ վրա, երբ դուք մտնեք Եգիպտոս։ Պիտի լինեք անապատում, վտարանդի, նզովված ու նախատված, այլևս չպիտի տեսնեք այս վայրերը»,


ապա Տերը նոր նշաններով, մեծ ու զարմանալի հարվածներով, խոր ու խիստ ցավերով կպատուհասի քեզ ու քո սերնդին։


Օրենքների այս գրքում գրված բոլոր հիվանդություններն ու արհավիրքները Տերը կթափի քո գլխին, մինչև որ ոչնչացնի քեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ