Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 28:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Տերը՝ քո Աստվածը, քեզ իր սուրբ ժողովուրդը կդարձնի, ինչպես երդվել է քո հայրերին, եթե անսաս Տիրոջ՝ մեր Աստծու ձայնին և ընթանաս նրա ճանապարհով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եթե քո Տեր Աստծու հրամանները պահես և գնաս նրա ճանապարհներով, Տերը քեզ իր համար սուրբ ժողովուրդ կհաստատի, ինչպես որ երդվել է քեզ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 28:9
17 Խաչաձեւ Հղումներ  

Որովհետև դու սուրբ ժողովուրդ ես և պատկանում ես Տիրոջը՝ քո Աստծուն, և Տերը՝ քո Աստվածը, քեզ ընտրեց՝ երկրի վրա ապրող մնացած բոլոր ազգերից՝ լինելու իր սեփական ժողովուրդը։


Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ։


Քաղաքի ամբողջ ավարը կհավաքես փողոցները և քաղաքն ու ողջ ավարը կայրես հրով՝ Տիրոջ՝ քո Աստծու առջև, և այն ավերակի թող վերածվի հավիտյան և այլևս չվերակառուցվի։


որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։


Տիրոջ ձեռքով փրկված Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչվելու ես Փնտրված քաղաք և ոչ թե Լքված»։


Կհաստատեմ իմ երդումը, որ երդվեցի ձեր հայրերին՝ տալու նրանց այն երկիրը, որը մեղր ու կաթ է բխեցնում, ինչպես և այսօր”»։ Պատասխանեցի և ասացի. «Այո՛, Տե՛ր, թող այդպես լինի»։


Քեզ վրա, ինչպես առաջ, դատավորներ պիտի կարգեմ ու խորհրդականներ, ինչպես նախկինում, և այն ժամանակ դու կկոչվես Քաղաք արդարության, քաղաքների մայր հավատարիմ Սիոն»։


Ինձ մահացածի տեղ ես դնում. Նման եմ ուժասպառ մարդու՝ Թողնված մեռելների մեջ,


Բայց Տերը հավատարիմ է. նա կզորացնի ձեզ ու կպահի չարից։


այլ նրա համար, որ Տերը սիրում էր ձեզ և ուզում էր պահել այն երդումը, որ տվել էր ձեր հայրերին։ Տերը հզոր ձեռքով ու բարձր բազկով հանեց ձեզ ու փրկեց ստրկության տնից՝ եգիպտացիների փարավոնի ձեռքից։


Իմ ուխտը պիտի հաստատեմ իմ և քո միջև, իմ և քեզնից հետո գալիք քո ժառանգների միջև սերնդեսերունդ, մի հավիտենական ուխտ՝ քո Աստվածը լինելու, ինչպես նաև քեզնից հետո քո սերունդների Աստվածը։


Եվ ասաց. «Եթե լսես Տիրոջը՝ քո Աստծուն, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատվիրաններին ու կատարես նրա բոլոր հրամանները, քեզ վրա չեմ թափի բոլոր այն հիվանդությունները, որ թափեցի եգիպտացիների վրա, քանզի ես Տերն եմ՝ քեզ բժշկողը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ