Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 28:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Տերը քո արտին փոշու անձրև կթափի, քեզ վրա երկնքից հող կթափի, մինչև որ քեզ սպանի ու կորստյան մատնի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Տերն անձրևի փոխարեն հող ու փոշի կտա քո երկրին, որոնք երկնքից կթափվեն քեզ վրա, մինչև որ բնաջինջ լինես։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 28:24
8 Խաչաձեւ Հղումներ  

Տերը քեզ համար կբացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպեսզի ժամանակին անձրև տա քո երկրին։ Օրհնելու է քո ձեռնարկած բոլոր գործերը. փոխ կտաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի։


«Կործանեցի ձեզ, ինչպես Աստված կործանեց Սոդոմն ու Գոմորը, և եղաք կրակից դուրս պրծած խանձված փայտի պես, բայց և այնպես չդարձաք ինձ»,- ասում է Տերը։


Դրա համար էլ, ինչպես եղեգն է վառվում կրակի կայծերից, այնպես էլ նրանք են այրվելու բորբոքված բոցից, նրանց արմատը մղեղի նման է դառնալու, նրանց ծաղիկը փոշու պես վեր է ելնելու, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը, առավել ևս անարգեցին Իսրայելի Սրբի խոսքը։


Այն ժամանակ Տերը երկնքից ծծումբ և հուր թափեց Սոդոմի ու Գոմորի վրա,


Այն ժամանակ Տերը խիստ կզայրանա ձեզ վրա, արգելք կդնի երկնքի վրա, անձրև չի լինի, հողն իր բերքը չի տա, և դուք շատ արագ կկորչեք այս բարեբեր երկրից, որ Տերը տվել է ձեզ։


Քո գլխի վրա երկինքը պղնձից կլինի, իսկ քո ոտքի տակի երկիրը՝ երկաթից։


դրա համար երկինքը կպահի քո անձրևը, և երկիրը կխափանի իր արդյունքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ