Ողջ Իսրայելը, նրանց ծերերը, նրանց դատավորները և դպիրները, թե՛ եկվորը և թե՛ բնիկը, գնում էին տապանակի առջևից՝ այս ու այն կողմից։ Ղևտացի քահանաները վերցրին Տիրոջ Ուխտի տապանակը։ Ուղեկցողների կեսը կանգնեց Գարիզին լեռան կողմը, կեսը՝ Գեբաղ լեռան կողմը, ինչպես առաջ պատվիրել էր Տիրոջ ծառա Մովսեսը, որ ժողովրդին օրհնեն, ինչպես նախկինում։
