Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 24:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 ապա առաջին ամուսինը, որ արձակեց նրան, իրավունք չունի նրան նորից կնության առնելու, որովհետև համարվում է պիղծ, մերժելի է Տիրոջ՝ քո Աստծու առջև։ Մի՛ պղծեք այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է ձեզ իբրև ժառանգություն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 առաջին ամուսինը, որ արձակել էր նրան, չի կարող նորից նրան կնության առնել նրա պղծվելուց հետո, որովհետև դա պղծություն է Տիրոջ առջև։ Այսպես, դու մեղքով չլցնես այն երկիրը, որ քո Տեր Աստվածը տալու է քեզ իբրև ժառանգություն։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 24:4
6 Խաչաձեւ Հղումներ  

«Եթե մարդն արձակի իր կնոջը, և սա հեռանա նրանից ու ամուսնանա ուրիշ տղամարդու հետ, ապա նորից հետ գա նախկին մարդու մոտ, արդյոք այդ կինը ամբողջապես պղծված չի՞ լինի։ Իսկ դու պոռնկացար բազում հովիվների հետ և վերադարձար ինձ մոտ,- ասում է Տերը։-


այլ այն ազգերի քաղաքներից, որոնք նույնպես Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ իբրև ժառանգություն։ Դրանցից ոչ մեկում կենդանի շունչ չթողնեք,


և երկրորդ ամուսինն էլ ատի նրան, ապա սա էլ թող գրի արձակման թուղթ, տա նրա ձեռքը և նրան արձակի իր տնից։ Իսկ եթե նրա երկրորդ ամուսինը մեռնի,


Տերը ձեր ասած խոսքերի համար բարկացավ ինձ վրա և երդվեց, որ ես չեմ անցնի Հորդանանը և չեմ մտնի այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տալիս է քեզ իբրև ժառանգություն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ