12 Եթե աղքատ է այդ մարդը և գրավ է տվել իր հագուստը, ապա նրա գրավը չվերադարձրած՝ չքնես,
12 Եթե նա աղքատ մարդ է, նրանից գրավ առած հագուստով չպառկես.
Եկվորի, որբի և այրու իրավունքը մի՛ ոտնահարիր, այրու զգեստները գրավ մի՛ վերցրու,
Հափշտակեցին ստինքից որբին և թշվառին տառապեցրին։
որբուկի էշը քշեցին տարան ու այրու եզն անգամ վերցրին։
Անօրինապես քո եղբայրներից գրավ ես վերցրել, մերկերի զգեստները հափշտակել։
կանգնի՛ր դրսում, և պարտք ունեցող մարդն ինքը թող գրավը դուրս հանի։
այլ արևը մայր մտնելու ժամանակ նրա գրավը կվերադարձնես. նա թող պառկի իր հագուստով, օրհնի քեզ, և Տերը՝ քո Աստվածը, կհիշի քո արածը։
Նրանք բազում մերկերի քնեցրին առանց հագուստի, զգեստը հանեցին նրանց վրայից։
Իզուր քնեցրին մերկին անհագուստ, սովահարների հացը կտրեցին։