Բ ՕՐԵՆՔ 24:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 «Եթե մեկը կին առնի ու մերձենա նրան, բայց այնպես պատահի, որ նրա մեջ անարգության հանգամանք նկատելով՝ դադարի նրան սիրելուց, ապա ապահարզանի թուղթ թող գրի, տա նրա ձեռքը և նրան արձակի իր տնից։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 «Եթե մեկը կին առնի ու նրա ամուսինը դառնա, և եթե պատահի, որ ինչ-որ անարգական բան նկատի նրա վրա, և կինը նրա աչքին հաճելի չլինի, ապա արձակման թուղթ թող գրի նրա համար, նրա ձեռքը տա և նրան արձակի իր տնից։ Տես գլուխը |