Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 23:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Եթե ձեր մեջ գտնվի մի մարդ, որն իր երազախաբության պատճառով անմաքուր է դարձել, ապա թող բանակատեղիից դուրս ելնի և բանակ չմտնի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Երեկոյան դեմ նա պետք է լվացվի ջրով և արևը մայր մտնելու ժամանակ մտնի բանակատեղի։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 23:11
20 Խաչաձեւ Հղումներ  

երբ Դովեկ Եդովմացին Սավուղին պատմեց, թե ահա Դավիթն Աբիմելեքի տանն է


Դրա համար Աստված կկործանի նրան իսպառ, Կխլի և կհանի նրան իր բնակավայրից Եվ նրա արմատները՝ կենդանի երկրից։


Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։


Նրանց սատկած մարմինները վերցնողը պետք է իր հագուստները լվանա և մինչև երեկո անմաքուր համարվի։


Յոթերորդ օրը նա թող ածիլի իր մարմնի բոլոր մազերը՝ և՛ գլուխը, և՛ մորուքը, և՛ հոնքերը. պետք է ածիլի իր բոլոր մազերը։ Թող լվանա իր հագուստները, ջրով լողացնի իր մարմինը և մաքուր համարվի։


Եթե սերմի ծորում ունեցողն առանց ձեռքերը լվանալու դիպչի որևէ մեկին, սա պետք է լվանա իր հագուստները, իր մարմինը լվա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։


Երբ սերմի ծորում ունեցողի ծորումը դադարի, նա պետք է յոթ օր հատկացնի իր մաքրության համար. լվանա իր հագուստները, մարմինը լվա հոսող ջրով, որից հետո մաքուր համարվի։


Եթե որևէ տղամարդ սերմի արտահոսում ունենա, նա իր ամբողջ մարմինը պետք է լվա ջրով։ Նա անմաքուր պետք է լինի մինչև երեկո։


Նրա անկողնուն դիպչողը պետք է լվանա իր հագուստները և լողանա ջրով։ Նա անմաքուր է մինչև երեկո։


նա, ով դիպչի դրանց, թող անմաքուր համարվի մինչև երեկո և մատուցված սուրբ զոհաբերություններից չպետք է ուտի, մինչև որ իր մարմինը չլվա ջրով։


Ես ձեզ մկրտում եմ ջրով՝ ապաշխարության մկրտությամբ, բայց նա, ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ նրա կոշիկներն անգամ տանելու։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով։


«Եթե պատերազմի ելնես քո թշնամիների դեմ, զգուշացի՛ր ամեն տեսակ չար բաներից։


Երեկոյան նա իր մարմինը պետք է լվա ջրով և արևը մայր մտնելու ժամանակ մտնի բանակատեղի։


մոտենանք ճշմարիտ սրտով, հավատի լիությամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից և մեր մարմինը լվացած մաքուր ջրով։


Ըստ նույն օրինակի՝ այժմ փրկում է մկրտությունը (ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճով հանձնառություն առ Աստված) Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։


և Հիսուս Քրիստոսից՝ հավատարիմ վկայից, որ անդրանիկն է մեռելների միջից և իշխանը երկրի թագավորների. նա, որ սիրեց մեզ և արձակեց մեր մեղքերի կապանքներն իր արյամբ


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ