Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 21:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Տե՜ր, քավությո՛ւն արա Իսրայելին՝ քո ժողովրդին, որին փրկեցիր, որպեսզի առանց պատճառի թափված արյունը Իսրայելին՝ քո ժողովրդին չվերագրվի”։ Դրանով նրանք թափված արյան մեղքից զերծ կմնան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ո՛վ Տեր, քավությո՛ւն արա քո Իսրայել ժողովրդին, որին դու փրկեցիր, և անմեղ արյան համար մեղավոր մի՛ համարիր քո Իսրայել ժողովրդին”։ Այդպիսով այդ արյունը քավված կլինի նրանցից։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 21:8
13 Խաչաձեւ Հղումներ  

Դրանից հետո Դավիթը, իմանալով այդ մասին, ասաց. «Ես և իմ թագավորությունը Տիրոջ առաջ հավիտյան անպարտ ենք Ների որդի Աբենների արյան համար։


Արքան նրան ասաց. «Գնա՛ և արա՛ նրան այն, ինչ ինքը ցանկացել է. սպանի՛ր նրան ու թաղի՛ր և այսօր ինձնից ու իմ հոր տնից վերացրո՛ւ այն անմեղ արյունը, որ թափել էր Հովաբը։


ու Երուսաղեմը լցրել այդ անմեղ արյամբ։ Տերը չուզեց ներել նրան։


Բայց լա՛վ իմացեք, որ եթե դուք ինձ սպանեք, անմեղ արյան տակ պիտի ընկնեք դուք և այս քաղաքն ու իր բնակիչները, քանի որ արդարև Տերն ինձ ուղարկեց ձեզ մոտ՝ ձեր ականջին ասելու այս բոլոր խոսքերը»։


իրենց մանկության հասակում պոռնկացան Եգիպտոսում։ Այնտեղ նրանց ստինքները թուլացան-կախվեցին, այնտեղ նրանք զրկվեցին իրենց կուսությունից։


և այն Վկայության խորանի առջև չմատուցի՝ որպես Տիրոջն ընդունելի անուշահոտ ողջակեզ փրկության համար, ապա նրա թափած արյունը մարդու արյուն թափելու հավասար կհամարվի։ Նա պիտի սպանվի իր ժողովրդի կողմից, որովհետև արյուն է հեղել”։


Աղաղակեցին Տիրոջը և ասացին. «Քա՛վ լիցի, Տե՛ր, թող կորստյան չմատնվենք այս մարդու անձի պատճառով, արդար արյուն մի՛ բեր մեզ վրա, քանի որ դու, Տե՛ր, ինչպես կամեցար՝ արեցիր»։


որպեսզի ձեզ վրա ընկնի երկրի վրա թափված ամեն արդար արյան մեղքը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդու՝ Զաքարիայի արյունը, որին սպանեցիք տաճարի ու զոհասեղանի միջև։


և պատասխան տալով՝ թող ասեն. “Մեր ձեռքերը չեն թափել այս արյունը, և մեր աչքերը չեն տեսել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ