Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 19:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Ինչպես օրինակ՝ նա, ով իր մերձավորի հետ մայրու անտառ է մտնում՝ ծառ կտրելու, և փայտ կտրելու համար բարձրացնում է կացինը, և կացնի գլուխը թռչում է և դիպչում ընկերոջը, ու սա մահանում է, նա թող փախչի, ընկնի այդ քաղաքներից մեկնումեկը և փրկվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 մեկը, որ իր մերձավորի հետ անտառ գնա փայտ կտրելու, և կացնով փայտ կտրելու համար իր ձեռքը բարձրացնելիս կացինը, կոթից պոկվելով, դուրս թռչի և դիպչի մերձավորին, և նա մեռնի, նա թող փախչի և ընկնի այդ քաղաքներից մեկնումեկը, որ ապրի,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 19:5
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այն մարդը, որն իր մտքերն է թաքցնում, պիտի թաքնվի, ինչպես հորդառատ ջրերից։ Իսկ Սիոնը նմանվելու է մի փառավոր գետի, որ հորդել է տոչորված երկրում։


Խորագետը խուսափում է գալիք չարից, իսկ անզգամներն ընդառաջ են ելնում և տուժում։


ժողովուրդը սպանողին թող փրկի սպանվածի մերձավորների ձեռքից։ Ժողովուրդը նրան թող հետ ուղարկի ապաստան-քաղաք, որտեղ նա ապաստանել էր։ Նա թող բնակվի այնտեղ, մինչև որ վախճանվի սուրբ յուղով օծված քահանայապետը։


Այնտեղ թող փախչեն ու փրկվեն այն մարդասպանները, որոնք սպանել են ակամա և երբեք թշնամություն չեն ունեցել սպանվողի նկատմամբ։


Այնպես չլինի, որ սպանվածի արյունակից հարազատը, որի սիրտը այրվում է, սպանողին հետապնդի և ճանապարհի հեռու լինելու պատճառով հասնի ու սպանի նրան, ով մահվան դատապարտվելու ենթակա չէր, որովհետև նախապես սպանվածի նկատմամբ թշնամություն չէր ունեցել։


Եվ գնաց նրանց հետ։ Հասան Հորդանան գետի եզերքը։ Այնտեղ ծառ էին կտրում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ