Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 17:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Այդ պատճենը պետք է մնա նրա մոտ, և նա իր կյանքի բոլոր օրերին պետք է կարդա դա, որպեսզի սովորի երկնչել Տիրոջից՝ քո Աստծուց, պահի այս բոլոր պատվիրանները և կիրառի այս օրենքները,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Դա իր մոտ թող մնա, և այն կարդա իր կյանքի բոլոր օրերին, որպեսզի սովորի վախենալ իր Տեր Աստծուց, պահել այս օրենքի բոլոր խոսքերը և զգուշությամբ գործադրել այս կանոնները,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 17:19
11 Խաչաձեւ Հղումներ  

Սափան քարտուղարը խոսեց արքայի հետ՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ մի մատյան է տվել»։ Սափանն այն ընթերցեց արքայի առջև։


Այլ նրա կամքը Տիրոջ օրենքների համաձայն է, Եվ նրա օրենքների մասին է խորհում գիշեր ու ցերեկ։


Քննե՛ք Սուրբ Գիրքը, քանի որ կարծում եք, թե նրանով հավիտենական կյանք կունենաք։ Բայց դա էլ, որով կարծում եք, թե հավիտենական կյանք կունենաք, վկայում է իմ մասին։


Այս խոսքերը դրե՛ք ձեր սրտում ու ձեր հոգում, որպես նշան դրանք կապե՛ք ձեր ձեռքերին, որ մշտապես մնան ձեր աչքերի առջև։


թե ինչպես կանգնեցիք դուք Տիրոջ՝ ձեր Աստծու առջև Քորեբում, հավաքույթի օրը, երբ Տերն ինձ ասաց. “Ժողովրդին հավաքի՛ր ինձ մոտ, և թող լսեն իմ պատգամները, որ սովորեցնելու եմ նրանց, որպեսզի, այնքան ժամանակ, որքան ապրեն նրանք երկրի վրա, երկնչեն ինձանից ու դրանք սովորեցնեն իրենց որդիներին”։


«Նայի՛ր ինքդ քեզ և չափազանց զգո՛ւյշ եղիր. մի՛ մոռացիր այն բոլոր բաները, որ տեսան քո աչքերը. քո կյանքի բոլոր օրերում քո սրտից թող դուրս չգան դրանք։ Կպատմես քո որդիներին ու որդիների որդիներին,


Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր որդիներին և ասաց նրանց. «Լսի՛ր, Իսրայե՛լ, այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր հաղորդելու եմ քեզ։ Սովորե՛ք և հետևե՛ք, որ կիրառեք դրանք։


Օրենքների այս գիրքը ընթերցի՛ր հարատև և գիշեր-ցերեկ դրանց մասին մտածի՛ր, որպեսզի կարողանաս կատարել բոլոր դրա մեջ գրվածները. այն ժամանակ հաջողակ կլինես, ուղիղ ճանապարհով կընթանաս և խելամտորեն կգործես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ