Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 17:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 ապա իշխան կկարգես նրան, որին կընտրի Տերը՝ քո Աստվածը։ Քո եղբայրների՛ց քեզ իշխան կկարգես։ Չհամարձակվես կարգել օտար մի մարդու, որ քո եղբայրը չէ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 անպատճառ քեզ վրա թագավոր կդնես նրան, որին կընտրի քո Տեր Աստվածը։ Քո եղբայրների՛ց քեզ վրա թագավոր կդնես. դու չես կարող քեզ վրա թագավոր դնել մի օտարականի, որ քո եղբայրը չէ։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 17:15
16 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի բոլոր ցեղերը եկան Քեբրոն՝ Դավթի մոտ, ու խոսելով նրա հետ՝ ասացին. «Մենք քո ոսկորները և քո մարմիններն ենք։


Անցյալում, երբ Սավուղը մեր թագավորն էր, դու էիր Իսրայելին առաջնորդողը և ի մի հավաքողը։ Տերը քեզ ասաց. “Դու պիտի հովվես Իսրայելին՝ իմ ժողովրդին, դու ես լինելու Իսրայելի առաջնորդը”»։


Սրանք են զորքի այն հրամանատարների անունները, որոնք եկան Դավթի մոտ՝ Քեբրոն, որպեսզի Սավուղի թագավորությունը փոխանցեն նրան՝ ըստ Աստծու խոսքի.


Նա է իմ անունով տուն կառուցելու։ Նա ինձ որդի է լինելու, ես նրան՝ հայր, և նրա թագավորության աթոռը Երուսաղեմում հաստատելու եմ հավիտյան”։


Եվ իմ բոլոր որդիներից (որովհետև Տերն ինձ բազում որդիներ տվեց) ընտրեց իմ Սողոմոն որդուն, որ նա Իսրայելում նստի Տիրոջ թագավորության գահին։


Երկրի թագավորները ոտքի ելան, Եվ իշխանները հավաքվեցին ժողովի Տիրոջ և նրա Օծյալի դեմ.


«Ես Սիոնում իմ թագավորին կարգեցի Սուրբ լեռան վրա»։


Դարձրո՛ւ քո սիրտը ծուռ ճանապարհից և քո կոկորդը՝ ծարավից։ Իսկ նա ասում է. “Ուժս տեղն է”, որովհետև նա սիրում էր օտար աստվածներին և գնում նրանց հետևից»։


և իրենցից հզորներն իրենց վրա պիտի իշխեն։ Իրենց իշխանը իրենց միջից պիտի ելնի։ Պիտի հավաքեմ նրանց, ու նրանք պիտի վերադառնան ինձ մոտ, քանզի ո՞վ ինքն իրեն սիրտ կանի դառնալ Տիրոջ մոտ,- ասում է Տերը։-


Արդ, ասա՛ մեզ, քեզ ինչպե՞ս է թվում, օրինավո՞ր է հարկ տալ կայսրին, թե՞ ոչ»։


Սամուելն ասաց ողջ ժողովրդին. «Տեսա՞ք Տիրոջ ընտրած մարդուն, ամենքիդ մեջ նրա նմանը չկա»։ Ամբողջ ժողովուրդը ճանաչեց նրան՝ ասելով. «Կեցցե՜ արքան»։


Եվ Հեսսեին հրավիրի՛ր զոհաբերությանը, ու ես քեզ ցույց կտամ, թե ի՛նչ պետք է անես, և կօծես նրան, որին քեզ կասեմ»։


և ասացին նրան. «Ահա դու ծերացել ես, իսկ քո որդիները քո ճանապարհով չեն գնում։ Արդ, մեզ վրա մի թագավո՛ր կարգիր, որ մեզ դատի, ինչպես բոլոր ազգերի մոտ է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ