Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 17:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Կկիրառես այն օրենքները և կարձակես այն վճիռները, որ նրանք կհաղորդեն քեզ։ Նրանց ասածից ո՛չ աջ կշեղվես, ո՛չ ձախ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Կշարժվես ըստ այն օրենքի, որ նրանք կուսուցանեն քեզ, և ըստ այն դատաստանի, որ կծանուցեն քեզ. քեզ հայտնած նրանց խոսքից աջ և ձախ չշեղվես։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 17:11
16 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, զորացի՛ր և արիացիր մեծապես, որպեսզի պահես և կատարես այն բոլոր օրենքները, որ քեզ հաղորդեց Մովսեսը՝ իմ ծառան։ Դրանցից չշեղվես աջ կամ ձախ, որ խելամտորեն անես այն ամենը, ինչ որ պիտի անես։


Նույն ձևով սրանք ևս, քնի մեջ զառանցելով, մարմինն են պղծում, Աստծու իշխանությունն արհամարհում, երկնային փառավոր էակներին հայհոյում,


մանավանդ մարմնի պիղծ ցանկությունների հետևից գնացողներին, Աստծու իշխանությունն արհամարհողներին, ինքնահավաններին, հանդուգններին, որոնք չեն վախենում երկնային փառքերին հայհոյելուց,


Հիշեցրո՛ւ նրանց, որ իշխանություններին ու պետություններին հնազանդվեն ու հպատակվեն և պատրաստ լինեն ամեն բարի ծառայության.


Մի՛ խոտորիր ո՛չ աջ, ո՛չ ձախ, չար ճանապարհից ոտքդ հեռացրո՛ւ։


Արքան ասաց. «Քո ասած այս բոլոր խոսքերի մեջ արդյո՞ք Հովաբի մատը չկա»։ Կինն ասաց արքային. «Երդվում եմ քո անձով, տե՛ր իմ արքա, որ ոչ ոք աջ կամ ձախ չի խոտորվի այն ամենից, որ ասաց իմ տեր արքան. քո ծառա Հովաբն ինքն է ինձ պատվիրել և նա է քո աղախնի բերանը դրել այս խոսքերը, որ ասում եմ։


Ուստի շա՛տ զորացեք և զգո՛ւյշ եղեք, որ կատարեք այն ամենը, ինչ գրված է Մովսեսի օրենքի գրքում, որ նրանից աջ կամ ձախ չխոտորվեք։


Այն պատվիրաններից, որ ես այսօր հաղորդում եմ քեզ, չպետք է շեղվես ո՛չ աջ և ո՛չ ձախ, որ չգնաս օտար աստվածների հետևից՝ նրանց պաշտելու»։


«Եթե վեճ լինի մարդկանց միջև, ապա թող դատարան ներկայանան, ու դատ լինի։ Թող արդարացնեն արդարին, իսկ մեղավորին պատժեն։


որպեսզի չմեծամտանա իր եղբայրների մոտ, պատվիրաններից աջ կամ ձախ չշեղվի, որպեսզի իր իշխանությունը, ինքը և իր որդիները երկարակյաց լինեն Իսրայելի որդիների մեջ»։


Հետևե՛ք, որ դրանք գործադրեք այնպես, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը։ Չշեղվեք ո՛չ աջ, ո՛չ ձախ։


և սովորեցնեք Իսրայելի որդիներին ողջ օրենքը, որ նրանց տվել է Տերը Մովսեսի ձեռքով»։


Եվ կվարվես ըստ այն վճռի, որ կտրվի այն վայրում, որ ընտրելու է Տերը՝ քո Աստվածը։ Խստորեն հետևի՛ր, որ կատարես ճիշտ այնպես, ինչպես վճռել են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ