Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 17:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 «Տիրոջը՝ քո Աստծուն, մի՛ զոհիր որևէ արջառ կամ ոչխար, որը արատ կամ թերություն ունենա, որովհետև դա պիղծ է Տիրոջ՝ քո Աստծու առջև։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 «Քո Տեր Աստծու համար չզոհես ոչ մի արջառ կամ ոչխար, որի վրա լինի մի արատ կամ որևէ թերություն, որովհետև դա պիղծ է քո Տեր Աստծու համար։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 17:1
19 Խաչաձեւ Հղումներ  

Նրանցից հետո գետից դուրս էին գալիս յոթ այլ՝ ժանտ, զազիր ու նիհար երինջներ, որոնցից ավելի զազրելի չեմ տեսել եգիպտացիների ողջ երկրում։


Գառը կատարյալ, արու, մեկ տարեկան ու առանց արատի պիտի լինի՝ ոչխարներից կամ այծերից։


Կեղծ կշեռքը պիղծ է Տիրոջ առջև, իսկ արդար կշեռքն ընդունելի է նրան։


Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, ուղղամիտների աղոթքն ընդունելի է նրան։


Մեծ, կամ փոքր ծուռ կշեռքը և երկակի չափը, երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջև.


Ուրախանում է այն ամենով, ինչ ատում է Տերը, և կկործանվի իր անձի պղծության համար։


Եթե ողջակեզի համար նրա ընծան արջառներից է, արու և առանց արատի թող լինի։ Այն թող բերի Վկայության խորանի դռան մոտ, որպեսզի ընդունվի Տիրոջ առջև քավության համար։


Քանի որ եթե կույր կենդանի զոհ մատուցեք, չար գործ չի՞ լինի, և եթե կաղ կամ հիվանդոտ կենդանի մատուցեք, չար գործ չի՞ լինի։ Լավ, այն քո իշխանի՛ն մատուցիր, մի՞թե կընդունի քեզ կամ նկատի կառնի քեզ,- ասում է Ամենակալ Տերը։


Իբրև անուշահոտություն Տիրոջը՝ ողջակե՛զ մատուցեք մի զվարակ նախրից, մի խոյ և արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։


Եթե այդ անասունը արատավոր լինի՝ կաղ, կույր կամ որևէ ուրիշ արատ ունենա, դրան Տիրոջը՝ քո Աստծուն, մի՛ զոհիր,


Իսրայելի դուստրերի մեջ և ոչ Իսրայելի որդիների մեջ պոռնիկ չպետք է լինի։ Իսրայելի դուստրերից և որդիներից որևէ մեկին չընծայաբերեք կուռքերի պոռնկության։


ապա առաջին ամուսինը, որ արձակեց նրան, իրավունք չունի նրան նորից կնության առնելու, որովհետև համարվում է պիղծ, մերժելի է Տիրոջ՝ քո Աստծու առջև։ Մի՛ պղծեք այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է ձեզ իբրև ժառանգություն»։


որովհետև Տիրոջ՝ քո Աստծու համար պիղծ է նա, ով վարվում է այդ կերպ, ով անարդարություն է գործում»։


Նրանց աստվածների կուռքերը կայրես հրով, դրանց վրա եղած արծաթի ու ոսկու վրա աչք չունենաս, չվերցնես դրանք, որպեսզի մեղք գործած չլինես, որովհետև այն Տիրոջ՝ քո Աստծու համար գարշելի է։


որչա՜փ ևս առավել արյունը Քրիստոսի, որ հավիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպես անարատ պատարագ մատուցեց Աստծուն, կմաքրի ձեր խիղճը մահացու գործերից, որպեսզի ծառայեք կենդանի Աստծուն։


այլ Քրիստոսի թանկագին արյամբ՝ իբրև անբիծ և անարատ գառան.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ