Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 16:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 այլ զատիկը կմորթես այն վայրում, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը, իր անվան պաշտամունքի համար։ Այնտեղ կզոհես զատիկը երեկոյան՝ մայրամուտին, այն ժամանակ, երբ դուրս եկար Եգիպտոսից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 այլ միայն այն վայրում, որ կընտրի քո Տեր Աստվածը, որպեսզի իր անունը հաստատվի այնտեղ։ Կմորթես զատիկը երեկոյան դեմ՝ մայրամուտին, այն ժամանակ, երբ դուրս եկար Եգիպտոսից։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 16:6
10 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ ինձ համար մի հողե զոհասեղա՛ն պատրաստեք և դրա վրա՛ մատուցեք ձեր ողջակեզն ու ձեր փրկության զոհը՝ ոչխար և արջառ, ամեն տեղ, որտեղ ես իմ անունը կծանուցեմ։ Եվ ես կգամ ու կօրհնեմ ձեզ։


երկրորդ ամսվա տասնչորսերորդ օրվա երեկոյան և Զատիկի գառն ուտի բաղարջ հացով ու դառը խոտով։


Այն թող կատարեն առաջին ամսի տասնչորսերորդ օրը, այն կատարեն երեկոյան՝ համաձայն սահմանված ժամանակի, օրենքի և ծեսի»։


Երբ երեկո եղավ, Հիսուսը տասներկու աշակերտների հետ սեղան էր նստել։


Փնտրե՛ք այն տեղը, որ Տերը՝ ձեր Աստվածը, կընտրի ձեր ցեղերից մեկի տարածքում, և այդ կլինի նրա բնակության և նրա անվան պաշտամունքի վայրը. այնտե՛ղ մտեք։


Չհամարձակվես քո զատիկը մորթել քո քաղաքներից մեկում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ.


այլապես նա բազում անգամ պետք է չարչարվեր աշխարհի սկզբից ի վեր։ Բայց այժմ՝ դարերի վախճանին, նա մեկ անգամ հայտնվեց՝ իր անձի պատարագումով մեղքը ջնջելու համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ