Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 16:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Քո բոլոր բնակավայրերում յոթ օր թթխմորով բան չերևա, և մինչև հաջորդ առավոտ չմնա այն մսից, որ մորթել ես առաջին օրվա երեկոյան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Քո երկրի բոլոր սահմաններում յոթ օր քեզ մոտ բնավ թթխմոր չերևա, և նախորդ օրվա երեկոյան քո մորթած մսից մինչև հաջորդ առավոտ բան թող չմնա։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 16:4
9 Խաչաձեւ Հղումներ  

Իմ զոհերի արյունը խմորի հետ չմատուցեք, և զատկի տոնի զոհը մինչև առավոտ չմնա։


Առավոտյան դրանից ոչինչ թող չմնա։ Եվ ոչխարի ոսկորները մի՛ ջարդեք, ու ինչ որ ավելանա առավոտյան, կրակով կայրեք։


Յոթ օր ձեր տանը թթխմորով հաց չլինի. քո ողջ երկրի սահմաններում թթխմոր թող չլինի։


«Յոթ օր բաղարջ հաց կուտեք. առաջին իսկ օրից ձեր տնից կվերացնեք թթխմորը։ Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչև յոթերորդ օրը թթխմորով հաց կուտեն, թող վերանան Իսրայելի միջից։


Այդ գիշեր թող ուտեն միսը՝ կրակի վրա խորոված, բաղարջ հացով ու դառը խոտերով։


Հիսուսը նրանց մի առակ ևս պատմեց և ասաց. «Երկնքի արքայությունը նման է թթխմորի, որը մի կին վերցրեց ու դրեց երեք չափ ալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց»։


Այն կպահեք մինչև այս ամսի տասնչորսերորդ օրը, և Իսրայելի որդիները այն թող մորթեն երեկոյան։


Քո արած զոհաբերության արյունը թթխմորով հացի վրա չթափես և իմ տոնին արված զոհաբերության ճարպը մինչև առավոտ չպահես։


Չհամարձակվես քո զատիկը մորթել քո քաղաքներից մեկում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ