Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 14:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 «Ամեն մի բան, որ անմաքուր է, մի՛ կերեք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Ոչ մի պիղծ բան չուտեք։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 14:3
10 Խաչաձեւ Հղումներ  

Ես էլ ասում եմ. «Քա՛վ լիցի, Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, թե հոգիս երբևէ ապականվի պղծությունների մեջ. ես մեռելոտի կամ գազանից հոշոտված անասունի միս ծննդիցս ի վեր մինչև այժմ երբեք չեմ կերել, ու բերանս էլ որևէ պիղծ միս չի մտել»։


Այս գիտեմ և համոզված եմ Քրիստոս Հիսուսով, որ ինքնին պիղծ բան չկա։ Բայց ով կարծում է, թե ինչ-որ բան պիղծ է, իր համար է պիղծ։


Տարբերակե՛ք մաքուր անասունները անմաքուր անասուններից, մաքուր թռչունները՝ անմաքուրներից, ձեզ մի՛ պղծեք անմաքուր անասուններով, թռչուններով ու երկրի ամեն տեսակ սողուններով, որոնց ես առանձնացրել եմ ձեզ համար՝ իբրև անմաքուրների։


Ձեզ մի՛ ապականեք երկրի վրա սողացող սողուններ ուտելով, և նրանցով մի՛ պղծեք ձեզ, որպեսզի անմաքուր չհամարվեք։


Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար, բայց պիղծերի ու անհավատների համար ոչինչ մաքուր չէ։ Նրանց միտքն ու խիղճը պղծված են։


Իսկ եթե մեկը ձեզ ասի՝ «Դա կուռքերին զոհ մատուցած միս է», մի՛ կերեք հանուն այդ մարդու, որ հայտնեց ձեզ, և խղճմտանքի պատճառով։


Քարանձավներում էին պառկում ու քնում, որպեսզի երազ տեսնեին. խոզի միս էին ուտում ու զոհերի մսաջուր, և նրանց բոլոր ամանները պղծված էին։


Քեզ հետ վերցրո՛ւ բոլոր մաքուր կենդանիներից յոթական զույգ՝ արու և էգ, իսկ անմաքուր կենդանիներից՝ երկուական՝ արու և էգ,


«Խոսե՛ք Իսրայելի որդիների հետ և ասե՛ք նրանց. “Սրանք են այն անասունները, որ կարող եք ուտել երկրի վրայի բոլոր կենդանիներից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ