Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 14:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Եվ եթե Տիրոջ՝ քո Աստծու օրհնությամբ քո բերքը շատ առատ լինի, ճանապարհն էլ շատ հեռու, և դու չկարողանաս տանել այն, քանի որ քեզանից հեռու է այն վայրը, որ ընտրել է Տերը՝ քո Աստվածը՝ իր անվան պաշտամունքի համար,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Իսկ եթե ճանապարհը հեռու լինի քեզ համար, և չկարողանաս այնտեղ տանել տասանորդները այն պատճառով, որ քեզանից հեռու է այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը՝ իր անունն այնտեղ դնելու համար, երբ քո Տեր Աստվածը կօրհնի քեզ,

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 14:24
5 Խաչաձեւ Հղումներ  

Քո երկրի տարածքը սահմանելու եմ Կարմիր ծովից մինչև Փղշտացիների [Միջերկրական] ծովը և անապատից մինչև Եփրատ մեծ գետը։ Ձեր ձեռքը պիտի հանձնեմ այդ երկրի բնակիչներին ու նրանց հեռու պիտի քշեմ քեզնից։


Բոլոր այն վայրերը, ուր կկոխեն ձեր ոտքերը, ձերը կլինեն. անապատից մինչև Անդրլիբանան, Մեծ գետից՝ Եփրատ գետից մինչև Արևմտյան ծովը կլինեն ձեր սահմանները։


Եվ եթե քեզանից հեռու լինի այն վայրը, որ Տերը՝ քո Աստվածը, ընտրել է իր անվան պաշտամունքի համար, ապա Աստծու՝ քեզ տված արջառներից կամ ոչխարներից կարող ես մորթել, այնպես, ինչպես պատվիրել եմ քեզ, և ուտել քո քաղաքում՝ ըստ քո ցանկության։


Փնտրե՛ք այն տեղը, որ Տերը՝ ձեր Աստվածը, կընտրի ձեր ցեղերից մեկի տարածքում, և այդ կլինի նրա բնակության և նրա անվան պաշտամունքի վայրը. այնտե՛ղ մտեք։


կվաճառես այն արծաթի դիմաց և այդ արծաթը վերցնելով՝ կգնաս այն վայրը, որ կընտրի Տերը՝ քո Աստվածը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ