Բ ՕՐԵՆՔ 12:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ21 Եվ եթե քեզանից հեռու լինի այն վայրը, որ Տերը՝ քո Աստվածը, ընտրել է իր անվան պաշտամունքի համար, ապա Աստծու՝ քեզ տված արջառներից կամ ոչխարներից կարող ես մորթել, այնպես, ինչպես պատվիրել եմ քեզ, և ուտել քո քաղաքում՝ ըստ քո ցանկության։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ21 Եթե քեզանից հեռու լինի այն վայրը, որ կընտրի քո Տեր Աստվածը՝ իր անունն այնտեղ դնելու համար, այն ժամանակ կմորթես Տիրոջ քեզ տված արջառներից և ոչխարներից, ինչպես պատվիրել եմ քեզ, և կուտես քաղաքներում, որքան որ սիրտդ ցանկանում է։ Տես գլուխը |