Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 11:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 ապա Տերը ձեր առջևից կհեռացնի այդ բոլոր ազգերին, և դուք կնվաճեք ձեզանից մեծ ու հզոր ազգերի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 ապա Տերն էլ ձեր առջևից կքշի այդ բոլոր ազգերին, և դուք կտիրեք ձեզանից մեծ և հզոր ազգերի վրա։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 11:23
8 Խաչաձեւ Հղումներ  

Ուշադի՛ր եղիր, թե ի՛նչ եմ պատվիրում քեզ այսօր։ Ահա ես ձեզնից վանելու եմ ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին, գերգեսացիներին ու հեբուսացիներին։


քո առաջ ոչնչացնելու քեզանից մեծ և հզոր ազգերի, տանելու քեզ ու իբրև սեփականություն քեզ տալու նրանց երկիրը, ինչպես որ ունես այսօր։


«Լսի՛ր, Իսրայե՜լ։ Այսօր դու անցնում ես Հորդանան գետից այն կողմ՝ մտնելու ու ժառանգելու քեզանից մեծ ու հզոր ժողովուրդներ, մեծամեծ ու մինչև երկինք հասնող պարիսպներով քաղաքներ,


Ոչ թե քո արդար լինելու և քո սրտի մաքրության համար ես մտնում նրանց երկիրը՝ ժառանգելու այն, այլ այդ ազգերի անօրենության համար է Տերը՝ քո Աստվածը, ոչնչացնում նրանց քո առջևից, որպեսզի հաստատի այն ուխտը, որ երդվել է Տերը մեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։


Տերը ձեր առաջ կոտորեց նրանց՝ մեծամեծ և հզոր ազգերին, և ոչ ոք դեմ չկանգնեց ձեզ մինչև այսօր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ