Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 1:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Նրանք, վերցնելով այդ երկրի պտուղներից, վերադարձան մեզ մոտ և մեզ տեղեկություն բերելով՝ ասացին. “Բարեբեր է այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է մեզ”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Նրանք իրենց ձեռքն առան այդ երկրի պտուղներից, բերեցին մեզ մոտ և մեզ տեղեկություն տալով՝ ասացին. “Լավ է այն երկիրը, որ մեր Տեր Աստվածը տալիս է մեզ”։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 1:25
6 Խաչաձեւ Հղումներ  

և իջա փրկելու նրանց եգիպտացիների ձեռքից, հանելու նրանց այն երկրից ու տանելու բարի ու ընդարձակ մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում՝ քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների, գերգեսացիների և հեբուսացիների երկիրը։


ինչպիսի՞ն է հողը, պարա՞րտ է, թե՞ լքված, ծառեր կա՞ն այնտեղ, թե՞ ոչ։ Եվ աշխատե՛ք վերցնել այն երկրի պտուղներից»։ Գարնան վերջն էր՝ առաջին խաղողի հասունանալու ժամանակը։


պատմեցին նրանց ու ասացին նրան. «Հասանք այն երկիրը, ուր մեզ ուղարկեցիր, մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում, և ահա նրա պտուղները։


և խոսեցին Իսրայելի որդիների ողջ ժողովրդի հետ՝ ասելով. «Այն երկիրը, որ մենք հետախուզեցինք, չափազանց լավն է։


Նրանք գնացին բարձրացան լեռը, հասան մինչև Ողկույզի ձորն ու հետախուզեցին այն։


Բայց դուք չկամեցաք ելնել, անտեսեցիք Տիրոջ՝ մեր Աստծու խոսքը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ