Նրանք մշտապես թող դատեն ժողովրդին. կարևոր գործերը թող հանձնեն քեզ, իսկ փոքր դատաստանները թող իրենք անեն. դրանով կթեթևացնես քո գործերը, և կլինեն քո օգնականները։
Զգո՛ւյշ եղիր ու լսի՛ր. կկատարես այն ամենը, ինչ պատգամում եմ քեզ, որպեսզի հավիտյանս լավ լինի քեզ և քո որդիների համար, եթե բարին ու հաճելին անես Տիրոջ՝ քո Աստծու առջև»։
Պահպանի՛ր նրա օրենքներն ու պատվիրանները, որոնք ես պատգամում եմ քեզ այսօր, որպեսզի լավ լինի քեզ ու քեզանից հետո գալիք քո որդիների համար, որպեսզի երկար ժամանակ մնաս այն երկրում, որ Տերը՝ Աստված, ընդմիշտ տալիս է քեզ»։