17 Արքան փղոսկրից մի մեծ գահ պատրաստեց և այն պատեց մաքուր ոսկով։
17 Թագավորը փղոսկրյա մի մեծ գահ պատրաստեց և այն պատեց մաքուր ոսկով։
Ոսկուց պատրաստեց նաև երեք հարյուր կռածո նիզակ՝ յուրաքանչյուր նիզակի համար օգտագործելով երեք հարյուր դահեկան։ Արքան դրանք դրեց Լիբանանի անտառ կոչված տան մեջ։
Գահն ուներ ոսկով ծածկված վեց աստիճան։ Գահի նստատեղն այս և այն կողմից ուներ հենաթևեր, իսկ հենաթևերի ծայրին կային երկու առյուծներ։
Մեզ հետ է Զորությունների Տերը. Հակոբի Աստվածը մեր ապավենն է։
Տեսա նաև մի մեծ, սպիտակ գահ և նրան, ով նստել էր դրա վրա. նրա երեսից երկինք ու երկիր երկյուղ կրեցին ու փախան և թաքնվելու տեղ անգամ չգտան։