Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 8:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 նաև Բաալաթն ու իրեն պատկանող բոլոր ամրացված քաղաքները, մարտակառքերի ու հեծյալների բոլոր քաղաքները և այն ամենը, որ Սողոմոնը կամեցավ ըստ իր ցանկության շինել Երուսաղեմում, Լիբանանում և իր ամբողջ թագավորության մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Բաաղեթն ու Սողոմոնի բոլոր շտեմարանների քաղաքները, մարտակառքերի բոլոր քաղաքները, ձիավորների քաղաքներն ու այն ամենը, ինչ կամեցավ կառուցել Սողոմոնը Երուսաղեմում, Լիբանանում և իր տերության ամբողջ երկրում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 8:6
13 Խաչաձեւ Հղումներ  

Սողոմոնը հավաքեց ռազմակառքեր ու հեծյալներ։ Նա ուներ քառասուն հազար մատակ ձիեր, տասներկու հազար երիվարներ, որոնց տեղավորեց ռազմակառքերի համար սահմանված քաղաքներում, իսկ նրանք, որ արքայի համար էին սահմանված՝ Երուսաղեմում։


Տունը շինեց Լիբանանի անտառի փայտով։ Տունն ուներ հարյուր կանգուն երկարություն, հիսուն կանգուն լայնություն և երեսուն կանգուն բարձրություն. այն կառուցվել էր երեք շարք եղևնափայտե սյուներով, որոնց վրա դրված էին եղևնափայտե հեծաններ։


Երբ Սողոմոնն ավարտեց Տիրոջ տան և արքունի տան շինությունը, ինչպես նաև այն բոլոր շինությունները, որ նա կամենում էր կատարել,


Սողոմոնը մարտակառքեր ու հեծյալներ հավաքեց. նա հազար չորս հարյուր մարտակառք ու տասներկու հազար հեծյալ ունեցավ։ Նա դրանք թողեց հեծյալների համար սահմանված քաղաքներում, իսկ ժողովուրդը արքայի հետ մնաց Երուսաղեմում։


Հովսափատը գնալով ավելի էր հզորանում։ Նա Հուդայում տներ ու ամրացված քաղաքներ շինեց։


անապատում կառուցեց Թեդմորը և Եմաթում շինեց ամրություններով քաղաքներ։


Նա կառուցեց Վերին Բեթորոնն ու Ներքին Բեթորոնը՝ պարիսպներով, դռներով ու նիգերով ամրացված քաղաքներ,


Ոչ իսրայելացի բոլոր մարդկանց, որոնք մնացել էին քետացիներից, ամորհացիներից, փերեզացիներից, խևացիներից և հեբուսացիներից,


Մեծամեծ գործերի ձեռնամուխ եղա, ինձ համար ապարանքներ շինեցի ու այգիներ տնկեցի,


Ե՛կ Լիբանանից, ո՜վ հարս, այստե՛ղ արի Լիբանանից։ Ե՛կ և անցի՛ր Ուխտի լեռան գագաթով, Սանիրի և Հերմոնի կատարներով, առյուծների բներով և ինձերի լեռներով։


Բանեբարակը և Սամեսը, Հաաղոն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ