Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Իսկ մարդիկ կպատասխանեն. “Քանի որ նրանք լքեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, որը նրանց հանել էր եգիպտացիների երկրից, օտար աստվածներ ընդունեցին և նրանց երկրպագեցին ու ծառայեցին, դրա համար էլ նրանց վրա բերեց այդ բոլոր չարիքները”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Եվ պիտի ասեն. “Որովհետև նրանք լքեցին իրենց հայրերի Տեր Աստծուն, որը նրանց հանել էր Եգիպտոսի երկրից, կապվեցին ուրիշ աստվածների և նրա՛նց երկրպագեցին ու նրա՛նց ծառայեցին. դրա համար էլ նա այս բոլոր չարիքները բերեց նրանց վրա”»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:22
10 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին և սրակոտոր արեց նրանց երիտասարդներին իր սրբության տան մեջ, չխնայեց նաև Սեդեկիային, չողորմեց նրանց կույս աղջիկներին և նրանց ծերերին. բոլորին մատնեց թշնամիների ձեռքը։


Ես դատ ու դատաստանով եմ խոսելու նրանց հետ՝ իրենց գործած բոլոր չարիքների համար, քանի որ նրանք լքեցին ինձ և զոհեր մատուցեցին օտար աստվածներին, երկրպագեցին իրենց ձեռակերտ կուռքերին։


նրանց կասես. «Որովհետև ձեր հայրերը լքեցին ինձ,- ասում է Տերը,- և գնացին օտար աստվածների հետևից, ծառայեցին նրանց, երկրպագեցին նրանց, իսկ ինձ թողեցին և իմ օրենքը չպահեցին։


Իսկ եթե չկատարեք այս բաները, ապա իմ անձով եմ երդվում,- ասում է Տերը,- որ ավերակ կդառնա այդ տունը»։


Ու նրանք մխիթարություն են պատճառելու ձեզ, որովհետև տեսնելու եք նրանց ճանապարհներն ու խորհուրդները և հասկանալու եք, որ զուր տեղը չեմ արել այն ամենը, ինչ արել եմ նրանց հետ»,- ասում է Ամենակալ Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ