Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Արդ, Տե՜ր, Իսրայելի՛ Աստված, կատարի՛ր այն, ինչ խոստացել էիր իմ հորը՝ քո ծառա Դավթին՝ ասելով. “Իմ առջև երբեք մարդ չի պակասելու քեզ համար, որ նստի Իսրայելի գահին, միայն թե քո որդիները չշեղեն իրենց ճանապարհները և ընթանան իմ առջևից, ինչպես դու ես ընթացել իմ առջևից”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Եվ հիմա, ո՛վ Տեր Աստված Իսրայելի, պահի՛ր այն, ինչ որ խոստացար քո ծառա Դավթին՝ իմ հորը՝ ասելով. “Իմ առաջ Իսրայելի գահի վրա նստող մարդ չի պակասի քեզանից, միայն թե քո որդիները պահեն իրենց ճանապարհը, որ ընթանան իմ օրենքի համաձայն, ինչպես որ դու ընթացար իմ առաջ”։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:16
16 Խաչաձեւ Հղումներ  

Որպեսզի Տերը պահի իր խոստումը, որ ասաց իմ մասին՝ “Եթե քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը և իրենց ամբողջ սրտով ու հոգով հավատարմությամբ գնան իմ առջևից, ապա քեզանից մարդ չի պակասի Իսրայելի գահի վրայից”։


«Ահա տուն ես շինում։ Եթե ըստ իմ հրամանների ընթանաս, իմ օրենքներն ի գործ դնես, պահես իմ բոլոր պատվիրաններն ու դրանցով առաջնորդվես, ապա կկատարեմ քո նկատմամբ այն խոստումը, որ տվել էի քո հորը՝ Դավթին.


մի՞թե ձեզ հայտնի չէ, թե Տերը՝ Իսրայելի Աստվածը, Իսրայելի թագավորությունը անբեկանելի ուխտով հավիտյան տվել է Դավթին ու նրա որդիներին։


սակայն Տերը չուզեց կործանել Դավթի տունը այն ուխտի համար, որ դրել էր Դավթի հետ, և ինչպես խոստացել էր նրան՝ միշտ մի ճրագ տալ նրան ու նրա որդիներին։


Նրանք Հուդայի բոլոր ժողովականների և արքայի հետ դաշինք կնքեցին Տիրոջ տանը։ Հովիդայեն, նրանց ցույց տալով արքայորդուն, ասաց. «Ահավասիկ Հուդայի արքայորդին. սա՛ պետք է թագավորի, ինչպես Տերն ասել է Դավթի տան մասին։


Արդ, Տե՜ր, Իսրայելի՛ Աստված, Դավթին ասած խոսքդ թող հաստատվի։


Եթե դու իմ առջևից ընթանաս քո հայր Դավթի նման և կատարես այն ամենը, ինչ պատգամել եմ քեզ՝ պահես իմ հրամաններն ու օրենքները,


քո թագավորության աթոռը հաստատուն կպահեմ, ինչպես ուխտ էի դրել քո հայր Դավթի հետ՝ ասելով. “Քեզնից Իսրայելի վրա իշխող մարդ չի պակասելու”։


Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Իմ նեղության մեջ Ես աղոթեցի Տիրոջը, Եվ Տերը լսեց ինձ։


Թե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի երկնչի, Թե ճակատամարտ սկսվի իմ դեմ, Միևնույն է, Տե՜ր, ես քեզ պիտի հուսամ։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ես դարձյալ այցի եմ գալու Իսրայելի տանը՝ իրագործելու դրանք. բազմացնելու եմ մարդկանց՝ հոտերի պես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ