Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 ասաց. «Տե՛ր, Իսրայելի՛ Աստված, չկա քեզ նման աստված երկնքում ու երկրի վրա. դու պահում ես ուխտն ու ողորմածությունը բոլոր նրանց հանդեպ, որոնք ամբողջ սրտով ընթանում են քո առջևից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Նա ասաց. «Ո՛վ տեր Աստված Իսրայելի, քեզ նման Աստված չկա երկնքում և երկրի վրա. ուխտ ու ողորմություն ես դու պահում քո առաջ ամբողջ սրտով ընթացող ծառաներիդ համար։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:14
34 Խաչաձեւ Հղումներ  

Աստվածների մեջ, Տե՛ր, ո՞վ կա քեզ նման, ո՞վ կարող է նմանվել քեզ, փառավորյա՛լդ սրբերի մեջ, սքանչացյա՛լդ փառքի մեջ, որ հրաշքներ ես գործում։


Պետք է իմանաս, որ Տերը՝ քո Աստվածը, միակ ճշմարիտ Աստվածն է, հավատարիմ Աստված, որ պահում է ուխտը և ողորմում է իրեն սիրող և իր պատվիրանները պահող մարդկանց մինչև հազար սերունդ,


հորդորում ու սփոփում էինք և աղաչում, որ դուք ապրեք Աստծուն արժանի կերպով, որ կանչեց ձեզ իր արքայությանը և փառքին։


Նրա ողորմությունը սերնդեսերունդ իր երկյուղածների վրա է։


Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։


Քեզ նման ոչ ոք չկա, Տե՛ր, մեծ ես դու և մեծ է քո անունը զորությամբ։


Մեր մեղքերը քո առջև դրեցիր Եվ մեր կյանքը՝ քո դեմքի լույսի տակ։


Առավոտյան խոտի պես պիտի ծաղկեն և զվարճանան, Երեկոյան պիտի թառամեն, չորանան և ընկնեն։


և ասացի. «Երկնքի և երկրի Տե՛ր, Աստվա՛ծ, դու, որ հզոր ես, մեծ և ահազդու, որ պահում ես քո ուխտն ու ողորմությունը նրանց համար, ովքեր սիրում են քեզ և ովքեր կատարում են քո հրամանները,


Դավիթն ասաց բոլոր հավաքվածներին. «Օրհնեցե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։ Եվ բոլոր հավաքվածներն օրհնեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծնկի իջնելով՝ երկրպագեցին Տիրոջն ու արքային։


Անարյուն զոհի մատուցման ժամին Եղիան, երկինք աղաղակելով, ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Աբրահամի, Իսահակի ու Իսրայելի, թող այսօր համոզվեն, որ դու՝ Տերը, Իսրայելի Աստվածն ես, և ես քո ծառան եմ, և ես արեցի այս գործերը։


և ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, չկա քեզ նման Աստված վերևում՝ երկնքում, ու ներքևում՝ երկրի վրա. դու պահում ես ուխտը և ողորմածություն ցուցաբերում քո ծառայի նկատմամբ, որը սրտանց գնում է քո առջևից։


«Ահա տուն ես շինում։ Եթե ըստ իմ հրամանների ընթանաս, իմ օրենքներն ի գործ դնես, պահես իմ բոլոր պատվիրաններն ու դրանցով առաջնորդվես, ապա կկատարեմ քո նկատմամբ այն խոստումը, որ տվել էի քո հորը՝ Դավթին.


Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմություն արեցիր իմ հայր Դավթին, և նա քո առջև ընթացավ ճշմարտությամբ, արդարությամբ ու սրտի մաքրությամբ, և դու պահեցիր նրա համար այս մեծ ողորմությունը. նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպես որ այսօր է։


Արդ, իմացի՛ր այսօր և մտածի՛ր, որ Տերը՝ քո Աստվածը, նա է Աստվածը վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա, և նրանից բացի այլ աստված չկա։


Նա այնտեղ զոհասեղան կանգնեցրեց և կանչեց Իսրայելի Աստծու անունը։


Երբ Աբրամն իննսունինը տարեկան եղավ, Տերը՝ Աստված, երևաց Աբրամին ու ասաց նրան. «Ես եմ քո Աստվածը, հաճելի՛ եղիր իմ առջև և անարատ։


Ենովքը ապրեց աստվածահաճո կյանքով, և նրան ոչ ոք չգտավ, որովհետև Աստված նրան փոխադրել էր։


ողորմություն անելու համար մեր հայրերին և հիշելու իր սուրբ ուխտը.


Սակայն այդպիսին չէ Հակոբի բաժինը. նրա բաժինը նա է, որ ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգության գավազանն Իսրայելն է, և նրա անունը Զորությունների Տեր է։


ու հավաքվածների առջև օրհնեց Տիրոջը՝ ասելով. «Հավիտյանս հավիտենից օրհնյալ ես, Տե՛ր, Իսրայելի՝ մեր հայրերի Աստված։


որ ինձ պետք է բարձրացնես, Տե՛ր իմ, Տե՛ր։ Ըստ մեր ականջներով լսածի՝ քեզ նման մեկը չկա, և քեզանից բացի ուրիշ Աստված չկա։


Եվ Աստված նորից ասաց Մովսեսին. «Այսպե՛ս ասա Իսրայելի որդիներին. “Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, առաքեց ինձ ձեզ մոտ”։ Այս է իմ հավիտենական անունը, որով կհիշեք ինձ սերնդեսերունդ։


և ասաց. «Քո անունը Հակոբ է, բայց այլևս Հակոբ չես կոչվելու, այլ քո անունը Իսրայել կլինի»։ Եվ նրան կոչեց Իսրայել։


“Տե՛ր, Տե՛ր, դու սկսեցիր քո ծառային ցույց տալ քո մեծությունն ու զորությունը, հզոր ձեռքն ու բարձր բազուկը։ Երկնքում կամ երկրի վրա գտնվող այդ ո՞ր աստվածն է, որ կարող է անել այն, ինչ դու արեցիր քո զորությամբ։


Նա ասաց. «Վաղը»։ Եվ սա ասաց. «Թող ասածիդ պես լինի, որ իմանաս, թե Տիրոջից՝ մեր Աստծուց բացի այլ աստված չկա։


Արդ, Տե՜ր, Իսրայելի՛ Աստված, Դավթին ասած խոսքդ թող հաստատվի։


ու աղոթեց. «Ո՜վ Տեր, մեր հայրերի՛ Աստված, չէ՞ որ դու ես Աստված երկնքում, որ տիրում ես հեթանոս ազգերի բոլոր թագավորությունների վրա. քո ձեռքում է իշխանության ուժը, և ոչ ոք չի կարող քեզ դեմ կանգնել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ