Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 36:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ4 Նեքավով փարավոնը Հուդայի արքա Հովսիայի որդի Եղիակիմին նշանակեց նրա հոր՝ Հովսիայի փոխարեն և նրա անունը փոխեց ու դրեց Հովակիմ, իսկ նրա եղբայր Հովաքազին Նեքավով փարավոնը վերցրեց և տարավ Եգիպտոս, որտեղ նա մեռավ։ Արծաթն ու ոսկին հարկ էին տալիս փարավոնին։ Դրանից հետո երկիրն սկսեց հարկեր վճարել, և արծաթը տալիս էին ըստ փարավոնի ասածի։ Երկրի ժողովրդից արծաթ ու ոսկի էին պահանջում ըստ յուրաքանչյուրի կարողության, որպեսզի դրանք հանձնեն Նեքավով փարավոնին։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ4 Եգիպտոսի թագավորը Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր նշանակեց նրա եղբայր Եղիակիմին և նրա անունը փոխեց ու դրեց Հովակիմ, իսկ նրա եղբայր Հովաքազին Նեքավովն առավ ու տարավ Եգիպտոս։ Տես գլուխը |