Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 իսկ սա պատգամավորներ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Ի՞նչ թշնամություն ունենք ես ու դու, Հուդայի՛ արքա, այսօր քո դեմ պատերազմելու չեմ եկել։ Աստված ինձ ասաց, որ շտապեմ։ Զգուշացի՛ր ինձ հետ եղող Աստծուց, գուցե նա քեզ կործանի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Բայց Նեքավովը պատգամավորներ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, ո՛վ Հուդայի թագավոր, ես այսօր քո՛ դեմ չեմ եկել, այլ ինձ հետ պատերազմողի տան դեմ։ Աստված հրամայել է ինձ, որ շտապեմ. ե՛տ քաշվիր ինձ հետ եղող Աստծուց, որպեսզի քեզ չկործանի»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:21
7 Խաչաձեւ Հղումներ  

Արքան ասաց. «Դուք ինձ հետ ի՞նչ գործ ունեք, Շարուհիի՛ որդիներ։ Թողե՛ք նա այդպես անիծի, քանզի Տերն է ասել նրան, որ անիծի Դավթին։ Ո՞վ կարող է նրան ասել՝ “Ինչո՞ւ ես այդպես վարվում”»։


Կամ առանց Տիրոջ հրամանի՞ եմ ես հարձակվել այս երկրի վրա, որ բնաջնջեմ այն։ Տերն է ինձ ասել. “Հարձակվի՛ր այդ երկրի վրա և բնաջնջի՛ր այն”»։


Դու ահա կոտորեցիր եդովմացիներին, և քո սիրտը լցվել է սնապարծությամբ։ Այսուհետև տա՛նդ նստիր, ինչո՞ւ ես չարիք գրգռում, որ և՛ դու ընկնես, և՛ քեզ հետ նաև Հուդայի երկիրը»։


Սակայն Հովսիան իր երեսը նրանից չշրջեց, այլ հաստատակամ նրա դեմ պատերազմի ելավ։ Նա չանսաց Նեքավովի խոսքերին, որ Տիրոջ բերանից էին, և եկավ պատերազմելու Մակեդդովի դաշտում։


Արդ, ի՛նչ է, առանց Տիրոջ հրամանի՞ ենք եկել այս երկիրը՝ նրա դեմ պատերազմելու համար։ Տե՛րն ինձ ասաց. “Գնա՛ այդ երկիրը և ավերի՛ր այն”»։


Եվ ահա սրանք աղաղակեցին և ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս, Որդի՛ Աստծո, եկար, որ մեզ ժամանակից շուտ տանջե՞ս»։


Հիսուսը նրան ասաց. «Մի՞թե ես չգիտեմ՝ ինչ պիտի անեմ, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ