Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ14 Հետո զատիկ պատրաստեցին իրենց ու քահանաների համար, քանի որ քահանաները մինչև գիշեր զբաղված էին ճարպերն ու ողջակեզները մատուցելով։ Այդպիսով ղևտացիները զատիկը պատրաստեցին իրենց ու իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների համար։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ14 Հետո պատրաստեցին քահանաների և իրենց համար, որովհետև Ահարոնի որդիները՝ քահանաները, մինչև գիշեր մատուցում էին ողջակեզներն ու ճարպերը։ Ապա ղևտացիները պատրաստեցին իրենց և Ահարոնի որդիների՝ քահանաների համար։ Տես գլուխը |
Ասափի սաղմոսերգու որդիները, ըստ Դավթի և նրա տեսանողներ Ասափի, Եմանի և Իդիթունի հաստատած կարգի, կանգնած էին իրենց տեղերում։ Դռնապաններն էլ կանգնած էին յուրաքանչյուր դռան առջև. նրանք չպետք է ընդհատեին սրբությունների սպասավորությունը, քանի որ նրանց եղբայրները՝ ղևտացիները, նրանց համար էլ էին զատիկը պատրաստել։