Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Ահա քեզ քո նախնիների գիրկը կտանեմ, և քեզ քո շիրիմի մեջ կդնեն խաղաղությամբ, ու քո աչքերը չեն տեսնի այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի ու դրա բնակիչների վրա”»։ Այս խոսքերը հաղորդեցին թագավորին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Ահա ես քեզ պիտի տանեմ քո հայրերի մոտ, և դու պիտի դրվես քո գերեզմանի մեջ խաղաղությամբ, և քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես պիտի բերեմ այդ տեղի ու նրա բնակիչների վրա”»։ Եվ նրանք պատասխանը բերեցին թագավորին։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:28
12 Խաչաձեւ Հղումներ  

«Տեսա՞ր, որ զղջաց իմ առջև։ Եվ քանի որ իմ առջև ընդունեց իր մեղքերը, նրան չարիք չեմ պատճառի իր կենդանության օրոք, այլ նրա որդո՛ւ օրոք չարիք կթափեմ նրա տան վրա»։


Եզեկիան ասաց Եսայուն. «Բարի է Տիրոջ ասած խոսքը»։ Եվ ասաց. «Խաղաղություն ու ապահովություն թող լինի իմ օրերում»։


դրա համար ես քեզ պիտի տանեմ քո նախնիների գիրկը. դու թաղվելու ես քո տեղում՝ Երուսաղեմում, և քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի՝ Երուսաղեմի վրա”»։


Եզեկիան հրաժարվեց իր մեծամտությունից, ինչպես և Երուսաղեմի բնակիչները, և Եզեկիայի թագավորության օրոք Տիրոջ բարկությունն այլևս չիջավ նրանց վրա։


պատկառանքով լցրեցին քո սիրտը, և դու խոնարհվեցիր իմ առջև, երբ լսեցիր այդ տեղի ու նրա բնակիչների դեմ ասված իմ խոսքերը։ Դու խոնարհվեցիր իմ առջև, պատառոտեցիր քո պատմուճանը ու լաց եղար իմ դիմաց, և ես լսեցի,- ասում է Տերը։


Արքան մարդ ուղարկեց ու հավաքեց Հուդայի և Երուսաղեմի ծերերին։


Նրա ծառաները հանեցին նրան իր մարտակառքից ու դրեցին նրա երկրորդ մարտակառքի մեջ ու տարան Երուսաղեմ։ Նա մեռավ ու թաղվեց իր նախնիների մոտ, և ամբողջ Հուդան ու Երուսաղեմը սուգ արեցին Հովսիայի վրա։


Եզեկիան ասաց Եսայուն. «Տիրոջ այդ խոսքը, որ դու հայտնեցիր, բարի է. թող արդարություն ու խաղաղություն լինի իմ օրերում»։


Տերն ինձ ասում է. «Եթե Մովսեսն ու Սամուելն իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ