Իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալու չորս հարյուր քառասուներորդ տարում և Սողոմոն արքայի՝ Իսրայելի վրա թագավորելու չորրորդ տարվա երկրորդ ամսում Սողոմոնն սկսեց կառուցել Տիրոջ տունը։
Սողոմոնը Երուսաղեմում՝ Մորիա լեռան վրա, որտեղ Տերը երևացել էր նրա հորը՝ Դավթին, սկսեց կառուցել Տիրոջ տունը այն տեղում, որ Դավիթը պատրաստել էր Ոռնա Հեբուսացու կալում։