Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Մորթեցին զվարակները և քահանաները վերցրին զոհերի արյունն ու ցանեցին զոհասեղանի վրա, մորթեցին խոյերը և արյունը ցանեցին զոհասեղանի վրա, մորթեցին գառները և արյունը ցանեցին զոհասեղանի վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Նրանք մորթեցին ցլիկները, և քահանաները վերցրին արյունն ու շաղ տվեցին զոհասեղանի վրա, մորթեցին խոյերն էլ և արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա, մորթեցին գառներն էլ և արյունը շաղ տվեցին զոհասեղանի վրա։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:22
9 Խաչաձեւ Հղումներ  

Քահանան արջառի արյունից թող քսի Տիրոջ առջև՝ Վկայության խորանում դրված խնկարկության սեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թող հեղի Վկայության խորանի դռան մոտ գտնվող ողջակեզի զոհասեղանի խարսխին։


Մովսեսն առաջ բերեց Ահարոնի որդիներին, այդ արյունից քսեց նրանց աջ ականջների բլթակներին, նրանց աջ ձեռքերի ծայրին ու նրանց աջ ոտքերի ծայրին, իսկ մնացած արյունը շուրջանակի թափեց զոհասեղանի վրա։


Մովսեսը մորթեց խոյը և նրա արյունը շուրջանակի թափեց զոհասեղանի վրա։


Քահանան իր մատով թող վերցնի մեղքի զոհի արյունից և քսի ողջակեզի զոհասեղանի եղջյուրներին։ Մնացած ամբողջ արյունը թող հեղի ողջակեզի զոհասեղանի խարսխին։


Քահանան արջառի արյունից թող քսի Տիրոջ առջև՝ Վկայության խորանում դրված խնկարկության սեղանի եղջյուրներին, իսկ մնացած արյունը թող հեղի Վկայության խորանի դռանը գտնվող ողջակեզի զոհասեղանի խարսխին։


Ապա թող Տիրոջ առաջ մորթեն զվարակը և քահանաները՝ Ահարոնի որդիները, արյունը թող բերեն ու շաղ տան Վկայության խորանի դռան առջև գտնվող զոհասեղանի վրա՝ շուրջանակի։


Ղևտացիները մորթում և մաշկում էին զատկի գառը, իսկ քահանաները ցողում էին նրանց ձեռքից ստացած արյունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ