Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Նրանք առաջին ամսի առաջին օրը սկսեցին սրբել այն և ամսի ութերորդ օրը մտան Տիրոջ տաճարը։ Նրանք ութ օր մաքրեցին Տիրոջ տունը և առաջին ամսի տասնվեցերորդ օրը ավարտեցին աշխատանքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Նրանք սկսեցին մաքրել առաջին ամսի մեկին և ամսի ութերորդ օրը եկան Տիրոջ սրահը։ Նրանք ութ օրում մաքրեցին Տիրոջ տունը և առաջին ամսի տասնվեցերորդ օրը վերջացրին ամբողջ աշխատանքը։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:17
8 Խաչաձեւ Հղումներ  

ընդվզեցին ու փակեցին տաճարի դռները, հանգցրին ճրագները, խունկ չծխեցին և զոհեր չմատուցեցին Իսրայելի սուրբ Աստծուն։


Երբ Եզեկիան հաստատվեց իր թագավորության մեջ, առաջին ամսին բացեց Տիրոջ տան դռները և նորոգեց դրանք։


Տան առջևի արտաքին գավթի երկարությունը քսան կանգուն էր, ինչքան որ տան լայնությունն էր, բարձրությունը ևս քսան կանգուն էր։ Այն ներսից պատեց մաքուր ոսկով։


Դավիթն իր որդի Սողոմոնին տվեց տաճարի, նրա սենյակների, գանձարանների, վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի հատակագիծը


Տաճարի առջևի կամարակապ գավթի լայնությունը քսան կանգուն էր, ինչքան տաճարի լայնությունն էր, իսկ գավթի խորությունը՝ տասը կանգուն։ Նա կառուցեց և ամբողջացրեց տաճարը։


Նրանք մտան Եզեկիա արքայի մոտ և ասացին. «Սրբեցինք Տիրոջ տան մեջ եղած ամեն ինչ՝ ողջակեզների զոհասեղանն ու նրա սպասքը, Առաջավորության հացի սեղանն ու նրա սպասքը։


որովհետև չէին կարողացել ժամանակին կատարել այն, քանի որ բավական թվով քահանաներ դեռ չէին մաքրվել, և ժողովուրդը չէր հավաքվել Երուսաղեմում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ