Նա կանչեց տոհմերի պետերին, զորապետներին, ժողովրդի իշխաններին ու երկրի ամբողջ ժողովրդին, և նրանք, արքային հանելով Տիրոջ տնից, ներքին դռնով մտան թագավորական տունը և արքային նստեցրին թագավորական գահին։
Դրանից հետո նա պարիսպ շինեց Դավթի քաղաքից դուրս՝ Գեհոնի արևմուտքում, հեղեղատում, որ ձգվում էր մինչև դարպասի մուտքը և շրջապատում Օփելը. նա շատ բարձրացրեց այն։ Նաև զորքի հրամանատարներ նշանակեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում։