Աբիան պատերազմի պատրաստվեց հզոր մարտիկներով՝ չորս հարյուր հազար զորեղ մարդկանցով։ Հերոբովամը նրա դեմ պատերազմի ելավ ութ հարյուր հազար հզոր, քաջազուն ռազմիկներով։
Ոզիասը պատերազմի պատրաստ զորք ուներ, որ գնդերով մարտի էր ելնում։ Նրանց հաշիվն արվում էր Հեել գրագրի և Մասեա դատավորի կողմից՝ արքայի փոխանորդ Անանիայի վերատեսչությամբ։
Նրանց հետ կար երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր հոգուց բաղկացած պատերազմող զորք։ Սրանք էին, որ մեծ զորությամբ պատերազմելով՝ օգնում էին արքային թշնամիների դեմ։